ԱՊՐԻԼԻ 12, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Գերագույն դատարանում քննվող գործի չորրորդ դատական նիստում շարունակվում են ներկայացվել փաստարկներ
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Բազմաթիվ դիտորդների ներկայությամբ կայացավ չորրորդ դատական նիստը, որում Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը շարունակեց քննել Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու մասին արդարադատության նախարարության հայցը։ Դատարանը ընդմիջում հայտարարեց, և հաջորդ դատական նիստը կկայանա չորեքշաբթի՝ 2017թ. ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին։
Դատական նիստի սկզբում Եհովայի վկաների փաստաբանները, ի պաշտպանություն վարչական կենտրոնի, ներկայացրին փաստարկներ, որից հետո արդարադատության նախարարության փաստաբանները խաչաձև հարցաքննություն անցկացրին։ Վկաների փաստաբանների ապացույցները լսելուց հետո դատարանը արդարադատության նախարարությունից պահանջեց ներկայացնել կոնկրետ իրավական հիմքեր՝ Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու համար։ Արդարադատության նախարարության փաստաբանները չկարողացան ներկայացնել այդ հիմքերը և պատասխանել դրա վերաբերյալ դատարանի հարցերին։ Դատական նիստի վերջում հարցաքննվեցին նաև կողմերի վկաները։
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ դատարանը կուսումնասիրի գործի նյութերը։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Ռուսաստան: Յարոսլավ Սիվուլսկի, +7-911-087-8009