ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Գերագույն դատարանը վերսկսել է Սամարայի ՏԿԿ-ի լուծարման գործով նիստը
2014թ. նոյեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը Սամարայում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը լուծարելու մասին գործով դատաքննությունը վերսկսելու նիստ է նշանակել։ Նիստը սկսվել էր մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին։ Դատարանի կողմից տրամադրված նիստերի մեծ դահլիճում ներկա էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դեսպանատներից դիտորդներ, փաստաբաններ և մի խումբ Վկաներ։ Որոշ դատավարական հարցեր ճշտելուց հետո Դատարանը հետաձգեց նիստը։
Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Կալինը նշեց. «Մենք մեծ հույսեր ունենք, որ Ռուսաստանի պատվարժան Գերագույն դատարանը այս գործով կվերականգնի արդարությունը և կպաշտպանի ժողովրդավարական հասարակության սահմանադրական արժեքները՝ մերժելով դատախազի բողոքը»։ Եհովայի վկաները չեն կորցնում իրենց հույսը, որ դատարանը կպաշտպանի Ռուսաստանի սահմանադրությամբ ամրագրված կրոնի ազատության իրավունքը։