ԱՊՐԻԼԻ 6, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Գերագույն դատարանի՝ Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով դատական նիստը կվերսկսվի ապրիլի 7-ին
Այսօր Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում դատական նիստը սկսվեց արդարադատության նախարարության այն պնդումով, որ անհրաժեշտ է արգելել Եհովայի վկաների բոլոր իրավաբանական անձանց գործունեությունը, քանի որ ցածր ատյանի դատարանների վճռով՝ նրանցից մի քանիսը ներգրավված են եղել ծայրահեղական գործունեության մեջ։ Հետո Դատարանը հարցրեց արդարադատության նախարարության ներկայացուցչին, թե ինչպես է նշված 8 իրավաբանական անձանց գործունեությունը հիմք հանդիսանում վարչական կենտրոնի և Ռուսաստանում գտնվող 395 իրավաբանական անձանց դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Դատարանը նաև հարցրեց, թե բոլոր իրավաբանական անձանց լուծարումը ինչպես կազդի Եհովայի վկաների պաշտամունքի վրա, և բազմիցս հարցրեց, թե ինչպես են Վկաները վտանգ սպառնում հասարակական կարգին ու անվտանգությանը։ Պաշտպանության կողմի փաստաբանները նույնպես հարցեր ուղղեցին, որոնք բացահայտեցին, որ արդարադատության նախարարության նպատակը ոչ թե պարզապես իրավաբանական անձանց լուծարումն է, այլ Եհովայի վկաների կրոնական գործունեությունը արգելելը։
Հաջորդ դատական նիստը կկայանա 2017թ. ապրիլի 7-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին։