Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 27, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը պատրաստվում է Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչել

Ռուսաստանը պատրաստվում է Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչել

ԹԱՐՄԱՑՎԱԾ։ Վիբորգի քաղաքային դատարանը հետաձգել է դատական նիստը մինչև օգոստոսի 9-ը

2017թ. հուլիսի 28-ին Վիբորգի քաղաքային դատարանը կվերսկսի Եհովայի վկաների կողմից հրատարակված ռուսերեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» «ծայրահեղական» ճանաչելու գործով դատավարությունը։ Դատական նիստը հետաձգվել էր 2016թ. ապրիլից, երբ դատարանը բավարարել էր «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» «ծայրահեղական» ճանաչելու համար «փորձաքննություն» նշանակելու մասին Լենինգրադ-Ֆինլանդսկի տրանսպորտային դատախազի պահանջը։

Բազմաթիվ ձգձգումներից հետո փորձաքննությունը ավարտվեց, և արդյունքները ներկայացվեցին դատարան 2017թ. հունիսի 22-ին։ Ինչպես և Վկաները ակնկալում էին, փորձաքննության արդյունքները թիկունք էին կանգնում այդ Աստվածաշունչը «ծայրահեղական» հրատարակություն ճանաչելու պահանջին։ Այնտեղ նշվում էր, որ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» «Աստվածաշունչ չէ»։ Սակայն դրանով պարզապես փորձ է արվում շրջանցելու «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» օրենքը, որը արգելում է ծայրահեղական ճանաչել սուրբ տեքստերը, ինչպիսին որ Աստվածաշունչն է։ Բացի այդ, «փորձաքննությունը» հիմնավորել է իր եզրակացությունը աստվածաբանական փաստարկներով։ Հեղինակները դեմ են արտահայտվել այն բանին, որ «Նոր աշխարհ թարգմանությունում» քառագրի * փոխարեն գրվել է «Եհովա», և անհիմն պնդել, թե տեքստը փոփոխվել է Վկաների ուսմունքներին հարմարեցնելու համար։

^ պարբ. 3 Քառագիրը եբրայերեն չորս տառերից բաղկացած Աստծու անունն է (יהוה), որը տառադարձվում է ՅՀՎՀ։ Եբրայերեն Գրություններում այն հանդիպում է գրեթե 7000 անգամ։