Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում դատարանը դատապարտում է 70-ամյա Արկադյա Ակոպյանին

Ռուսաստանում դատարանը դատապարտում է 70-ամյա Արկադյա Ակոպյանին

Դեկտեմբերի 27-ին՝ հինգշաբթի, Ռուսաստանի Պրոխլադնիի շրջանային դատարանի դատավոր Օլեգ Գոլովաշկոն հրապարակեց եղբայր Արկադյա Ակոպյանի գործով դատավճիռը։ Դատարանը Արկադյա Ակոպյանին, որը 70-ամյա թոշակի անցած դերձակ է, դատապարտեց 120 ժամ հանրային աշխատանքի։ Նա մեղադրվում է այն բանում, որ իբր հանձնարարել է Եհովայի վկա չհանդիսացող անձանց տարածել ծայրահեղական գրականություն։

Թեև եղբայր Ակոպյանը չի ազատազրկվել, սակայն նրան դատապարտելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Ուստի այդ դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարան։

Առաջիկա շաբաթներին սպասվում է, որ դատավճիռ կկայացվի նաև Դենիս Քրիստենսենի գործով։ Աղոթում ենք, որ Եհովան շարունակի աջակցել և մխիթարել Ռուսաստանի մեր եղբայրներին ու քույրերին, որոնց սպառնում է ազատազրկում հավատի համար (2 Թեսաղոնիկեցիներ 2։16, 17