Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի վերաքննիչ դատարանը մերժում է նախազգուշացման դեմ Վկաների ներկայացրած բողոքը

Ռուսաստանի վերաքննիչ դատարանը մերժում է նախազգուշացման դեմ Վկաների ներկայացրած բողոքը

2017թ. հունվարի 16-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժեց Վկաների բողոքը, որով վիճարկվում էր իրենց վարչական կենտրոնի դեմ ուղղված գլխավոր դատախազի բողոքի օրինական լինելը։ Երեք հոգուց բաղկացած դատավորական կազմը մերժեց Վկաների փաստաբանների կողմից ներկայացված բոլոր փաստարկները և 10 րոպե ընդմիջումից հետո հրապարակեց իր որոշումը։ Այդ որոշումը թիկունք կանգնեց 2016թ. հոկտեմբերի 12-ին Տվերսկի շրջանային դատարանի կողմից հօգուտ գլխավոր դատախազության կայացված որոշմանը։ 2016թ. մարտի 2-ով թվագրված նախազգուշացումը այժմ պետք է ուժի մեջ մտնի։ Սակայն դեռ պարզ չէ, թե այն ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանում Վկաների կրոնական ազատության վրա։