ԱՊՐԻԼԻ 7, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով դատական նիստի երրորդ օրը
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում է Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու գործով դատական նիստը։ Ցուցմունք տվողների շարքում էին նաև վարչական կենտրոնի երկու տնօրենները, ովքեր առարկություններ ներկայացրին արդարադատության նախարարության հայցի դեմ։
Սերգեյ Չերեպանովը առարկեց արդարադատության նախարարության այն պահանջին, համաձայն որի՝ վարչական կենտրոնը պետք է վերացնի ծայրահեղականության մասին օրենքի խախտումները։ Սակայն նախարարությունը երբեք չի պարզաբանել, թե ինչպես է վարչական կենտրոնը խախտել օրենքը կամ ինչպես պետք է վերացնի այդ խախտումները։ Մյուս տնօրենը՝ Վասիլի Կալինը, նշեց, որ վարչական կենտրոնը գործում է 26 տարի, և հարցրեց. «Ո՞ր պահից սկսած՝ մենք դարձանք ծայրահեղական»։ Հետո ավելացրեց, որ Եհովայի վկաները չեն փոխվել. նրանք հնազանդվում են իշխանություններին և միշտ հետամուտ են լինում խաղաղության։ Նա արտահայտեց իր մտահոգությունն այն մասին, որ Վկաների հետապնդումն արդեն սկսվել է։
Դատարանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2017թ. ապրիլի 12-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին։