Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 1, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլի դատարանը կշարունակի Դենիս Քրիստենսենի գործով դատավարությունը 2018թ. ապրիլի 3-ին

Օրյոլի դատարանը կշարունակի Դենիս Քրիստենսենի գործով դատավարությունը 2018թ. ապրիլի 3-ին

2018թ. փետրվարի 19-ին Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանը սկսեց Դենիս Քրիստենսենի քրեական գործով դատաքննությունը։ Դենիս Քրիստենսենին աջակցելու համար շատ մարդիկ էին ներկա դատական նիստին։ Ներկա էր նաև Դանիայի Թագավորական դեսպանատան հյուպատոս Ժաննա Կրիստինա Դեմիրչին, ով Մոսկվայից ժամանել էր նիստին ներկա լինելու համար։ Ընդամենը մեկ ժամ տևած դատական նիստում դատավոր Ալեքսեյ Ռուդնևը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը, որով խնդրել էին հավելյալ ժամանակ տրամադրել պրն Քրիստենսենին և նրա փաստաբաններին՝ գործի նյութերը ուսումնասիրելու համար։ Նախքան դատաքննությունը Սովետական շրջանային դատարանը զգալիորեն սահմանափակել էր վերջինիս այդ իրավունքը՝ 2500 էջից բաղկացած գործի ռուսերեն նյութերը ուսումնասիրելու համար նրան տրամադրելով ընդամենը երկու շաբաթ։ Դատավոր Ռուդնևը հաջորդ դատական նիստը նշանակեց 2018թ. ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 10։30-ին։ Մինչ այդ պրն Քրիստենսենը կմնա նախնական կալանքի տակ։