Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 22, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու գործով դատաքննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբեր

Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու գործով դատաքննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբեր

Մոսկվայի Տվերի շրջանային դատարանում անցկացվող նախնական դատական նիստում քննվեց Վկաների բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի նախազգուշական գրության, որով նա սպառնում էր լուծարել Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը։ Դատարանը լսեց կողմերի բացման խոսքերը և նիստը հետաձգեց մինչև 2016թ. սեպտեմբերի 23-ը։ Այդ օրը տեղի կունենա բուն դատաքննությունը։ Նախնական դատական նիստին ներկա էին նաև Մոսկվայում տարբեր դեսպանատներից դիտորդներ։

Վերջերս կառավարության կողմից ձեռնարկվել են նաև այլ քայլեր, որոնք սպառնում են Վկաների կրոնական ազատությանը։ 2016թ. հուլիսի 20-ին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցվեցին։ Ժամանակը ցույց կտա, թե Ռուսաստանի կառավարությունը ինչպես կկիրառի այս փոփոխությունը Եհովայի վկաների կրոնական գործունեության առնչությամբ։