Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 30, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանը կքննի Եհովայի վկաների բողոքը 2017թ. հուլիսի 17-ին

Ռուսաստանի Գերագույն դատարանը կքննի Եհովայի վկաների բողոքը 2017թ. հուլիսի 17-ին

Ռուսաստանում Եհովայի վկաները բողոքարկել են Գերագույն դատարանի որոշումը, որով արգելք է դրվել Վկաների կրոնական գործունեության վրա։ Դատավոր Յուրի Իվանենկոյի կողմից ապրիլի 20-ին կայացված որոշմամբ կասեցվել է Ռուսաստանում Վկաների իրավաբանական անձանց գործունեությունը։ Գերագույն դատարանի վերաքննիչ պալատի երեք դատավորներից բաղկացած կազմը բողոքը կքննի 2017թ. հուլիսի 17-ին։

Բողոքով պահանջվում է ամբողջությամբ բեկանել որոշումը։ Այնտեղ ընդգծվում է այն հանգամանքը, որ որոշումը հիմնված չէ իրական ապացույցների վրա, և որ Եհովայի վկաները որևէ կերպ չեն իրականացնում ծայրահեղական գործունեություն։ Բողոքում նաև նշվում է, որ Գերագույն դատարանի որոշման հիմքում ընկած մեղադրանքները այն նույն մեղադրանքներն են, որոնք իշխանությունները որպես հիմք օգտագործել են խորհրդային ժամանակաշրջանում Վկաներին հալածելու համար։ Հետագայում նրանք ռեաբիլիտացիայի են ենթարկվել և անմեղ ճանաչվել։ Բացի այդ, բողոքում նշվում է, որ որոշումը հակասում է Ռուսաստանի Սահմանադրությամբ և նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված երաշխիքներին։

Որոշումն արդեն անդրադառնում է Վկաների վրա, ինչը նրանց հիշեցնում է կոմունիստական վարչակարգի ժամանակ կրած հալածանքները։ Իշխանությունները որոշ Վկաների հետապնդում են «ծայրահեղական գործունեություն» ծավալելու համար, գործատերերը Վկաներին հեռացնում են աշխատանքից, ուսուցիչները Վկա աշակերտներին նվաստացնում են իրենց համադասարանցիների առաջ, իսկ որոշ անհատներ, ովքեր կողմնակալ վերաբերմունք ունեն, վանդալային հարձակման են ենթարկել Թագավորության սրահները և հրդեհել Վկաների երկու տներ, որոնք ամբողջությամբ այրվել են։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հույս ունեն, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը կտեսնի իր կողմից ավելի վաղ կայացրած որոշման անարդարացի լինելն ու կբեկանի այն՝ պաշտպանելով Եհովայի վկաների կրոնի ազատությունն ու նրանց անվտանգությունը։