Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 7, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում դատական նիստի երրորդ օրը ցուցմունք են տալիս Եհովայի վկաները

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում դատական նիստի երրորդ օրը ցուցմունք են տալիս Եհովայի վկաները

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Ռուսաստանի Գերագույն դատարանում ավարտվեց դատական նիստի երրորդ օրը, և հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017թ. ապրիլի 12-ին՝ չորեքշաբթի՝ ժամը 10։00-ին։ Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին չորս Եհովայի վկաներ, ովքեր ներկայացրին Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու և նրանց գործունեությունը արգելելու պահանջի դեմ հիմնական փաստարկները։

Դատարանը բազմաթիվ հարցեր ուղղեց արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ պահանջելով ներկայացնել ապացույցներ այն մեղադրանքների վերաբերյալ, թե Եհովայի վկաները ծայրահեղականներ են և տարածում են ծայրահեղական գրականություն։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նման ապացույցներ չկարողացան ներկայացնել։ Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնի խորհրդի անդամ Վասիլի Կալինը Դատարանին դիմելիս ասաց. «Ցանկանում եմ հիշեցնել արդարադատության նախարարությանը, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելելու մասին պահանջը կվնասի այն մարդկանց, ովքեր ձեզ և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին խաղաղություն և երջանկություն են ցանկանում»։

Մեդիա կոնտակտներ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1-845-524-3000

Ռուսաստան։ Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7-911-087-8009