Անցնել բովանդակությանը

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Իրավիճակը Ռուսաստանում

Իրավիճակը Ռուսաստանում

Այն բանից հետո, երբ 1992թ.-ին Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես գրանցեց Եհովայի վկաներին, վերջիններս կարողանում էին խաղաղ պայմաններում դավանել իրենց կրոնը։ 1999թ.-ին Եհովայի վկաներին կրկին գրանցեցին համաձայն՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՌԴ օրենքի։ Ողջ երկրի տարածքում գրանցվել և գործում են Եհովայի վկաների հարյուրավոր տեղի կրոնական կազմակերպություններ։

Չնայած դրան՝ Եհովայի վկաները գնալով ավելի մեծ խնդիրների են բախվում, ինչը լուրջ վտանգ է սպառնում նրանց կրոնական ազատությանը։ 2009թ.-ից սկսած՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները Եհովայի վկաների դեմ ողջ երկրով քարոզարշավ են կազմակերպել՝ սխալ կիրառելով «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքը։ Ռուսաստանի դատարանները ծայրահեղական են հայտարարել Եհովայի վկաների տասնյակ հրատարակություններ, այդ թվում Վկաների պաշտոնական կայքը՝ jw.org։ Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել հարյուրավոր Վկաների տներում և երկրպագության վայրերում։ Դատախազները Վկաների դեմ վարչական ու քրեական մեղադրանքներ են ներկայացրել զուտ այն բանի համար, որ նրանք հաճախում կամ անցկացնում են կրոնկան հանդիպումներ։

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ միջազգային կազմակերպությունների խիստ քննադատությանը՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում Եհովայի վկաների նկատմամբ հալածանքը և խտրականությունը դադարեցնելու համար։ Իրավապահ մարմինները գնալով ավելի մեծ ջանքեր են ներդնում Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակելու համար։