Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 2, 2013
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եվրոպական դատարանը պաշտպանում է անձնական կյանքի իրավունքը

Եվրոպական դատարանը պաշտպանում է անձնական կյանքի իրավունքը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2013թ. հունիսի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է որոշում, ըստ որի՝ Ռուսաստանը 5000-ական եվրո (6622 ԱՄՆ դոլար) պետք է վճարի տիկին Վ. Ժուկովային և տիկին Ե. Ավիլկինային։ Ռուս պաշտոնյաները ձեռք էին բերել տիկին Ժուկովայի և տիկին Ավիլկինայի անձնական բժշկական տվյալները, առանց նրանցից թույլտվության։ Դատարանը որոշեց, որ դա անձնական կյանքի հիմնարար իրավունքի ոտնահարում է, ինչը Եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող «կարևորագույն սկզբունք» է։

Այս որոշումը վերջ դրեց հինգ տարի տևած դատական պրոցեսին։ 2007թ-ին Սանկտ Պետերբուրգի դատախազությունը կարգադրել էր բժշկական հաստատություններին տրամադրել «արյան կամ դրա բաղադրիչների փոխներարկումից հրաժարվող յուրաքանչյուր Եհովայի վկայի տվյալները», առանց պացիենտին տեղյակ պահելու կամ նրա համաձայնությունը ստանալու։ Ուստի 2009թ. մարտի 9-ին Վկաները դիմեցին ՄԻԵԴ «Ավիլկինան և այլոք ընդդեմ Ռուսաստանի» գործով։ Իր որոշման մեջ Դատարանը Ռուսաստանի գործողությունները որակեց «ճնշող» և հաստատեց, որ ոչ մի «հիմնավոր կամ բավարար պատճառ» չկար այդ անձնական տվյալները պաշտոնատար մարմիններին տրամադրելու համար։

Այս որոշման մասին խոսելով՝ Գրիգորի Մարտինովը՝ Ռուսաստանում Եհովայի վկաների խոսնակը, ասում է. «Այս որոշումը կծառայի ի նպաստ Ռուսաստանի բոլոր քաղաքացիների և Եվրախորհրդի բազմազգ հասարակության յուրաքանչյուր անդամի հիմնարար իրավունքների պաշտպանությանը»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Ռուսաստան։ Գրիգորի Մարտինով, հեռ. +7 812 702 2691