Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները

Ռուսաստանում շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները

2018 թ. հոկտեմբերի ընթացքում Ռուսաստանի արևմտյան մասում տեղի և դաշնային ոստիկանության աշխատակիցները ներխուժել են ավելի քանի 30 տներ։ Վեց եղբայր և երկու քույր ձերբակալվել են և վերցվել նախնական կալանքի այսպես կոչված ծայրահեղական գործունեության համար։ Այսպիսով՝ ներկայումս 25 եղբայրներ ու քույրեր անհիմն ազատազրկված են, և ևս 18-ը գտնվում է տնային կալանքի տակ։

Հոկտեմբերի 7, Սիչյովկա, Սմոլենսկի մարզ։ Տեղի ոստիկանությունը և հատուկ նշանակության զորքերի դիմակավորված աշխատակիցները խուզարկեցին հավատացյալների 4 տներ և ձերբակալեցին երկու քույրերի՝ 43-ամյա Նատալյա Սորոկինային և 41-ամյա Մարիա Տրոշինային։ Նրանց ձերբակալությունից երկու օր անց Լենինսկի շրջանային դատարանը քույրերին մինչև 2018 թ. նոյեմբերի 19-ը նախնական կալանքի վերցնելու մասին որոշում կայացրեց։ Այնուհետև 2018 թ. նոյեմբերի 16-ին Լենինսկի շրջանային դատարանը քույրերի նախնական կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երեք ամսով՝ մինչև 2019 թ. փետրվարի 19-ը։

Հոկտեմբերի 9, Կիրով, Կիրովի մարզ։ Խուզարկվեց առնվազն 19 տուն։ Ժողովի հինգ երեցներ ձերբակալվեցին և այժմ գտնվում են նախնական կալանքի տակ։ Եղբայրներից չորսը՝ Մաքսիմ Խալտուրինը, Վլադիմիր Կորոբեյնիկովը, Անդրեյ Սուվորկովը և Եվգենի Սուվորկովը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ Անջեյ Օնիշչուկը Լեհաստանի քաղաքացի է։ Եղբայր Օնիշչուկը Դանիայի քաղաքացի Դենիս Քրիստենսենից հետո երկրորդ օտարերկրացին է, ով Ռուսաստանում անհիմն ձերբակալվել է իր քրիստոնեական համոզմունքների համար։

Հոկտեմբերի 18, Դյուրտյուլի, Բաշկորտոստանի Հանրապետություն։ Ոստիկանությունը խուզարկեց առնվազն 11 տուն և առգրավեց դրամական միջոցներ, բանկային քարտեր, լուսանկարներ, անձնական նամակներ, համակարգիչներ, SIM քարտեր և բջջային հեռախոսներ։ Անտոն Լեմեշևը, որը ժողովում երեց է ծառայում, ձերբակալվեց, և նրա նկատմամբ կիրառվեց նախնական կալանք երկու ամիս ժամկետով։ 2018 թ. հոկտեմբերի 31-ին նա ազատ արձակվեց և մինչ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։

Չնայած խուզարկումների և անձնական իրերը անհիմն բռնագրավելու սպառնալիքին՝ տեղի եղբայրներն ու քույրերը շարունակում են աղոթել ազատազրկված հավատակիցների համար և հնարավորության սահմաններում գործնական օգնություն ցույց տալ նրանց և նրանց ընտանիքներին։ Քանի դեռ իրավիճակը չի հարթվել, մեր միջազգային եղբայրությունը աղաչանքով դիմում է Եհովային Ռուսաստանում նրա բոլոր հավատարիմ ծառաների համար՝ ոմանց հիշատակելով անուն առ անուն (Եփեսացիներ 6։18