ՀՈՒՆԻՍԻ 21, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հրապարակված տեսանյութ այն մասին, թե ինչպես են Ռուսաստանի իրավապահ մարմինները ներխուժում խաղաղ կրոնական հավաքույթի վայր
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանը լուսաբանող glavny.tv լրատվական գործակալությունը վերջերս հրապարակեց մի տեսանյութ, որում ցույց էր տրվում, թե ինչպես են Օրյոլ քաղաքում (Ռուսաստան) ռուս զինված ոստիկանները և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները (ԱԴԾ) 2017թ. մայիսի 25-ին ներխուժում Եհովայի վկաների խաղաղ կրոնական հավաքույթի վայր։
Տեսանյութում երևում է, որ Դենիս Քրիստենսենը, որը Դանիայի քաղաքացի է, հանգիստ խոսում է իշխանության ներկայացուցիչների հետ։ Ներխուժման ժամանակ նա ձերբակալվեց և դեռևս գտնվում է նախնական կալանքի տակ։
Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը ասում է. «Այս տեսանյութը հստակ ցույց է տալիս, թե որքան խաղաղ են իրենց դրսևորում Եհովայի վկաները, նույնիսկ երբ իրավապահ մարմինները փորձում են ահաբեկելով ընդհատել նրանց աստվածաշնչյան քննարկումները։ Կրոնական ազատության դեմ ուղղված այս սոսկալի հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի Գերագույն դատարանը չի փոխել Եհովայի վկաների դեմ կայացրած իր անարդար որոշումը։ Մենք խորապես մտահոգված ենք Դենիս Քրիստենսենի համար, որին զրկել են կնոջ հետ տեսակցություն ունենալուց և հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Հույս ունենք, որ անհիմն ձերբակալված մեր հավատակիցը շուտով ազատ կարձակվի»։
Մեդիա կոնտակտներ։
Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000