Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 13, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի իշխանությունները ավելի մեծ ջանքեր են ներդնում, որ լուծարեն Վկաների իրավաբանական անձանց

Ռուսաստանի իշխանությունները ավելի մեծ ջանքեր են ներդնում, որ լուծարեն Վկաների իրավաբանական անձանց

Ռուսաստանի որոշ մարզերում իշխանությունները շարունակում են իրենց թիրախը դարձնել Եհովայի վկաների խաղաղ գործունեությունը՝ համարելով այն «ծայրահեղական»։

  • Տյումեն (Տյումենի մարզ)։ Դատախազը «ծայրահեղական գրականություն տարածելու» հիմքով կեղծ մեղադրանք ներկայացրեց մի Վկայի, որը Տյումենի տեղի կրոնական կազմակերպության (ՏԿԿ) անդամ է։ Այն բանից հետո, երբ այդ Վկան մեղավոր ճանաչվեց, դատախազը գործ հարուցեց ՏԿԿ-ն լուծարելու համար։ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը այդ գործը կքննի 2016թ. ապրիլի 14-ին։

  • Էլիստա (Կալմիկիայի Հանրապետություն)։ Տեղի ոստիկանապետի հրամանով խուզարկվեց Էլիստայում գտնվող Թագավորության սրահը և «հայտնաբերվեց» Վկաների գրականություն, որը ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում է։ Կեղծ ապացույցների միջոցով Կալմիկիայի Հանրապետության դատախազը դիմեց դատարան Էլիստայում Վկաների իրավաբանական անձը լուծարելու պահանջով։ Այդ գործը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում է։

  • Այլ ՏԿԿ-ների լուծարումների, այդ թվում Ստարի Օսկոլի և Բելգորոդի հետ կապված գործերը նույնպես գտնվում են Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում։