ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի գերագույն դատարանը ծայրահեղականության մեղադրանքով ևս մեկ իրավաբանական անձ լուծարելու որոշում է կայացրել
2017թ. փետրվարի 9-ին ՌԴ գերագույն դատարանը որոշում կայացրեց լուծարել Եհովայի վկաների՝ Բիրոբիջանի տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ)։ Դատարանը անփոփոխ թողեց ցածր ատյանի վճիռը, որով այդ ՏԿԿ-ն ծայրահեղական էր ճանաչվել, և որով արգելվել էր վերջինիս կրոնական գործունեությունը։
Այդ որոշման հիմքում ընկած են կեղծ ապացույցներ։ 2015թ. փետրվարին և 2016թ. հունվարին ոստիկանները գաղտնի կերպով կրոնական գրականություն էին դրել այն շինությունում, որը Վկաները վարձակալել էին կրոնական արարողություն անցկացնելու համար, և հետո «հայտնաբերել» էին դրանք։ Հունվարին ոստիկանության դիմակավորված հատուկ ուժերը ընդհատել էին Վկաների կրոնական հանդիպումը և ներկաների ներկայությամբ գրականություն դրել աթոռներից մեկի տակ։
Բիրոբիջանի ՏԿԿ-ն, որը գտնվում է Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում, Վկաների մասնաճյուղի վերաբերյալ գլխավոր դատախազի նախազգուշացումը ուժի մեջ մտնելուց հետո առաջին ՏԿԿ-ն է, որի վերաբերյալ լուծարման որոշում է կայացվել։