Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 4, 2014
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Եհովայի վկաների գործով դատավարությունը Տագանրոգում

Եհովայի վկաների գործով դատավարությունը Տագանրոգում

Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում 16 Եհովայի վկաների գործով քրեական դատավարությունը, որը արդեն 14 ամիս է՝ ընթացքի մեջ է, 2014թ. հուլիսի դրությամբ դեռ շարունակվում է։ Դատավարության ընթացքում դատարանը քննել է ավելի քան 60 հատորից բաղկացած «ապացույցներ», որոնք հիմնականում բաղկացած էին կրոնական ծառայությունների, աղոթքների և Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրություններից։ Դրանք այն նույն կրոնական ծառայություններն են, որոնք Եհովայի վկաները կատարում են ամբողջ աշխարհում։

Վտանգի տակ է ոչ միայն մեղադրյալների, այլև Տագանրոգի 800 այլ Եհովայի վկաների պաշտամունքի ազատության իրավունքը։ Բոլոր 16 մեղադրյալներն էլ իրենց վկայության մեջ նշեցին, որ անկախ գործի ելքից՝ նրանք չեն հրաժարվի իրենց հավատից և կշարունակեն իրենց պաշտամունքը՝ որպես Եհովայի վկաներ։

Տեսանյութում մեղադրյալներից մի քանիսը և նրանց փաստաբանները պատմում են այն մասին, թե ինչպես են պայքարում իրենց այդքան ցանկալի ազատությունը պաշտպանելու համար՝ չնայած անօրինական քրեական հետապնդմանը։