ՀՈՒՆԻՍԻ 22, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հարցազրույցներ: Հինգ Եհովայի վկա կանայք պատմում են Ռուսաստանի Ուֆա քաղաքում ոստիկանության ներխուժման դեպքերի մասին
2018 թ. ապրիլի 10-ին՝ վաղ առավոտյան, քննիչներ և ոստիկանական հատուկ ուժեր, որոնցից ոմանք դիմակավորված և զինված էին, ներխուժեցին Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում (Ռուսաստան) բնակվող մի քանի Վկաների տներ և խուզարկեցին դրանք։ Եղբայր Անատոլի (Տոլյա) Վիլիտկևիչին ձերբակալեցին։ Իշխանությունները նրան պահում են նախնական կալանքի տակ։ Ուֆայից հինգ քույրեր, այդ թվում՝ Տոլյայի կինը՝ Ալյոնան, պատմում են, թե ինչպես են ոստիկանները ներխուժել իրենց տուն։