Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 8, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նախագահ Պուտինը պարգևատրում է Եհովայի վկաների

Նախագահ Պուտինը պարգևատրում է Եհովայի վկաների

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2017թ. մայիսի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ «Ծնողական փառք» շքանշանով պարգևատրեց Կարելիայում բնակվող Վալերի և Տատյանա Նովիկներին, որոնք Եհովայի վկա են և մեծացնում են ութ երեխա։

Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կրեմլում երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին

«Ծնողական փառք» շքանշանը նախագահական հրամանագրով հաստատվել է 2008թ. մայիսին։ Ռուսաստանը պատվո այս շքանշանը տալիս է այն ծնողներին, որոնք մեծացնում են առնվազն յոթ երեխա և բացառիկ ուշադրություն են դարձնում ընտանիքի առողջությանն ու կրթությանը, ինչպես նաև նրանց ֆիզիկական, մտային և բարոյական զարգացմանը։ Այդ շքանշանով պարգևատրվող ընտանիքները, որոնք ամրացնում են ընտանեկան կառույցը, օրինակ են համարվում։

Վալերի Նովիկը, որը ութ երեխաների հայր է, նախագահ Պուտինից ստանում է «Ծնողական փառք» շքանշանը

Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը նշում է. «Այս պարգևը մենք համարում ենք այն իրողության ընդունումը, որ Եհովայի վկաների տրամադրած աստվածաշնչյան անվճար կրթությունը ծնողներին ու երեխաներին օգնում է լինելու լավ քաղաքացիներ ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում։ Հուսով ենք, որ նախագահ Պուտինի շնորհած այս պարգևը հաշվի կառնվի 2017թ. հուլիսի 17-ին, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանը վերանայի Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու մասին որոշումը»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000