ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու սպառնալիքի գործով նիստը կրկին հետաձգվեց
2016թ. սեպտեմբերի 23-ին Մոսկվայի Տվեր քաղաքի շրջանային դատարանը հետաձգեց Ռուսաստանում Վկաների վարչական կենտրոնը լուծարելու նախազգուշացման դեմ նրանց բողոքի քննությունը։ Նշանակված դատական նիստից ընդամենը երեք օր առաջ գլխավոր դատախազությունը ներկայացրեց բողոքի պատասխանը՝ ընդգրկելով ավելի քան 200 էջ նյութ։ Վկաները միջնորդություն ներկայացրին՝ փաստաթղթերը ուսումնասիրելու համար ժամանակ խնդրելով։ Դատարանը գործի քննությունը նշանակեց 2016թ. հոկտեմբերի 12-ին։ Դատարանը կքննի Վկաների բողոքը, ինչպես նաև վարչական կենտրոնի դեմ նախազգուշացման օրինականությունը։