Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 13, 2016
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում շարունակվում են Վկաների գործով դատական նիստերը

Ռուսաստանում շարունակվում են Վկաների գործով դատական նիստերը
  • Տագանրոգ (Ռոստովի մարզ)։ 2016 թ. մարտի 17-ին Ռոստովի մարզի դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավճիռը, ըստ որի՝ 16 Վկաներ մեղավոր էին ճանաչվել իրենց կրոնը դավանելու համար, սակայն 12 մեղադրյալների տուգանքների չափը նվազեցրեց 10 000 ռուբլու (147 ԱՄՆ դոլար)։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենան դատավճռի կասեցումն ու սահմանված տուգանքները։

  • Դատախազը փորձում է Աստվածաշունչը «ծայրահեղական» ճանաչել։ Լենինգրադ-Ֆինլանդսկի տրանսպորտային դատախազը դիմել է դատարան Եհովայի վկաների կողմից հրատարակված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» ծայրահեղական ճանաչելու պահանջով։ Այսպիսով ուղղակիորեն խախտվում է «Ծայրահեղականության դեմ պայքարի մասին» ՌԴ օրենքի 3.1 հոդվածը, համաձայն որի՝ Աստվածաշունչը չի կարող ծայրահեղական ճանաչվել։ Թեև «Նոր աշխարհ թարգմանությունը» անկասկած Աստվածաշունչ է, դատախազը իր գործողություններն արդարացնում է՝ պնդելով, թե միայն Ռուս ուղղափառ եկեղեցու «սուրբ ավանդություններին» ներդաշնակ արված թարգմանությունները կարող են Աստվածաշունչ համարվել։ Վիբորգի դատարանը հաջորդ նիստը նշանակել է 2016թ. ապրիլի 26-ին։