Պատմական կարևոր զարգացումներ Ռուսաստանում
ՄԱՅԻՍԻ 5, 2018—Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը վճիռ է կայացնում, որով թույլ է տալիս պետությանը բռնագրավել Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնը։
ՀՈՒԼԻՍԻ 17, 2017—Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը անփոփոխ է թողնում ապրիլի 20-ի որոշումը։ Եհովայի վկաների գործունեությունը արգելված է Ռուսաստանում։
ԱՊՐԻԼԻ 20, 2017—Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը վճռում է արգելել Եհովայի վկաների գործունեությունը Ռուսաստանում։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 2015—Տագանրոգում տասնվեց Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվում իրենց կրոնը դավանելու համար։ Դատավորը կասեցնում է վճռի կատարումը ազատազրկման մասով։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 2014—Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը արգելում է jw.org կայքը։
ՀՈՒԼԻՍԻ 30, 2014—Տասնվեց Վկաներից յոթի դեմ քրեական գործ է հարուցվում իրենց կրոնը դավանելու համար։
ՀՈՒՆԻՍԻ 10, 2010—Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մոսկվա համայնքում Եհովայի վկաների գործունեությունը արգելելը համարում է մարդու իրավունքների ոտնահարում։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 2009—Ռոստովի մարզային դատարանը Եհովայի վկաների 34 հրատարակություն հայտարարում է ծայրահեղական։
2009—Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսում են սխալ կիրառել ծայրահեղականության դեմ պայքարի մասին Դաշնային օրենքը։
ՄԱՐՏԻ 26, 2004—Մոսկվայում արգելվում է Եհովայի վկաների գործունեությունը։
ՄԱՐՏ 1996—Եհովայի վկաները լիովին արդարացվում են՝ ճանաչվելով քաղաքական ճնշումների զոհ։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 1992—Ռուսաստանի Դաշնությունը պետական գրանցում է տալիս Եհովայի վկաներին։
ՄԱՐՏԻ 27, 1991—Խորհրդային Միությունը պետական գրանցում է տալիս Եհովայի վկաներին։
ՀՈԿՏԵՄԲԵՐ 1965—Կառավարության սահմանափակումներն ու ճնշումները սկսում են նվազել։
ԱՊՐԻԼ 1951—Խորհրդային վեց Հանրապետություններից մոտ 9 500 Վկաներ աքսորվում են Սիբիր։
1928—Եհովայի վկաները չեն կարողանում պետական գրանցում ստանալ։ Սկսվում է հետապնդումը, որը տևում է տարիներ։
1891—Ռուսաստանում առաջին Վկան աքսորվում է Սիբիր։
1887—Ըստ մեր տեղեկությունների՝ առաջին անգամ «Դիտարան» ամսագրի օրինակ է ուղարկվում Ռուսաստան։