Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 6, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Գերագույն դատարանը շարունակում է քննել Եհովայի վկաների դեմ ներկայացված հայցը

Ռուսաստանի Գերագույն դատարանը շարունակում է քննել Եհովայի վկաների դեմ ներկայացված հայցը

Կայացավ երկրորդ դատական նիստը, որում Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը շարունակեց քննել Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու մասին արդարադատության նախարարության հայցը։ Հաջորդ դատական նիստը կկայանա ուրբաթ՝ 2017թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10։00-ին։

Նյու Յորքում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանն ասում է. «Այսօրվա դատական նիստը ցույց է տալիս, որ արդարադատության նախարարության հայցն ընդդեմ մեր կազմակերպության որևէ հիմք չունի»։ Հետո ավելացնում է. «Չնայած դրան՝ արդարադատության նախարարությունը այսօր պաշտոնապես ընդունեց, որ եթե Եհովայի վկաների գործունեությունը արգելվի, հնարավոր է՝ նրանք քրեորեն հետապնդվեն նույնիսկ աղոթելու նպատակով հավաքվելու համար։ Հուսով ենք, որ Գերագույն դատարանը կպաշտպանի արդարությունն ու կկանխի մեր հիմնարար իրավունքների ոտնահարումը»։

Մեդիա կոնտակտներ։

Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1-845-524-3000

Ռուսաստան։ Յարոսլավ Սիվուլսկի, հեռ. +7-812-702-2691