ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դենիս Քրիստենսենը կշարունակի գտնվել նախնական կալանքի տակ
2017թ. սեպտեմբերի 28-ին երեք ժամ տևած դատական նիստից հետո Օրյոլի մարզային դատարանը մերժեց Դանիայի քաղաքացի ու Եհովայի վկա Դենիս Քրիստենսենին ազատ արձակելու մասին բողոքը։ Նա նախնական կալանքի տակ կգտնվի մինչև 2017թ. նոյեմբերի 23-ը։
Պրն Քրիստենսենի գործով հուլիսին կայացած դատական նիստի ժամանակ ստորին ատյանի դատարանը անարդարացիորեն երկարաձգեց վերջինիս նախնական կալանքի ժամկետը մինչև նոյեմբեր, որպեսզի ծայրահեղականության մեղադրանքով նրա դեմ գործ հարուցելու համար «ապացույցներ» ձեռք բերվեն։ Պրն Քրիստենսենի փաստաբանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և 2017թ. սեպտեմբերի 4-ին ՄԻԵԴ-ը սկսել է գործի քննությունը՝ պրն Քրիստենսենի իրավունքների ոտնահարման վերաբերյալ մի շարք հարցեր ուղղելով Ռուսաստանին։
Պրն Քրիստենսենի գործը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, քանի որ խորհրդային ժամանակներից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը ազատազրկում է Եհովայի վկայի՝ պարզապես իր կրոնը դավանելու համար։