Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 3, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Վկաների բողոքը չի բավարարվում. Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տրվում բռնագրավելու նախկին մասնաճյուղի գույքը

Վկաների բողոքը չի բավարարվում. Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տրվում բռնագրավելու նախկին մասնաճյուղի գույքը

2018 թ. մայիսի 3-ին՝ հինգշաբթի, Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը անփոփոխ թողեց 2017 թ. դեկտեմբերին կայացված որոշումը, համաձայն որի՝ Ռուսաստանի կառավարությունը կարող էր անմիջապես բռնագրավել Սոլնեչնոյեում գտնվող Ռուսաստանի մեր նախկին մասնաճյուղի գույքը։

Թեև մենք չենք կարող խոչընդոտել Ռուսաստանին բռնագրավել այդ գույքը, այսօրվա որոշումը մաս է կազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից քննվող գանգատի։ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Ռուսաստանի կառավարությանը, որ մեր գանգատը քննվում է առաջնահերթ կարգով։

Մենք շարունակում ենք սպասել Եհովային՝ արդարադատ Աստծուն, որը իր ժամանակին կլուծի ամեն հարց (Եսայիա 30:18