ՀՈՒՆԻՍԻ 1, 2015
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Շուտով Տագանրոգում կկայացվի քրեական գործով շրջադարձային որոշում
Տագանրոգում (Ռուսաստան) Եհովայի վկաների գործով վերսկսված դատաքննությունը, որը առաջին անգամ տեղի է ունեցել 2015թ. փետրվարին, արդեն վեցերորդ ամիսն է, ինչ շարունակվում է։ Վկաներին ազատազրկում են և տուգանում իրենց կրոնը դավանելու համար։
2013թ. մայիսի 13-ին սկսվեց քրեական գործով նրանց դատավարությունը այն բանից հետո, երբ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական գործունեություն ծավալելու համար։ Դատարանը բոլոր յոթ մեղադրյալների նկատմամբ խոշոր չափի տուգանք սահմանեց և նրանցից չորսին դատապարտեց երկարաժամկետ ազատազրկման, սակայն կասեցրեց վճռի կատարումը ազատազրկման մասով։ 2014թ. դեկտեմբերի 12-ին վերաքննիչ դատարանը դատախազի պահանջով գործն ուղարկեց նոր քննության։ Եհովայի վկաները ակնկալում են, որ վերսկսված գործով վճիռը կկայացվի հունիսի վերջին։