Անցնել բովանդակությանը

ԱՊՐԻԼԻ 3, 2017
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Տեսանյութեր։ Փորձագետները արձագանքում են Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու սպառնալիքին

Տեսանյութեր։ Փորձագետները արձագանքում են Ռուսաստանում Եհովայի վկաների գործունեությունը արգելելու սպառնալիքին

2017թ. ապրիլին 5-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը պետք է որոշում կայացնի Ռուսաստանում Եհովայի վկաների կողմից օգտագործվող բոլոր իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ։ Եթե որոշում կայացվի ընդդեմ Վկաների, նրանց կողմից դավանանքի ցանկացած դրսևորում կդիտվի որպես քրեորեն դատապարտելի արարք։ Ռուսաստանից և այլ երկրներից մարդու իրավունքների հարցերով մի քանի փորձագետներ իրենց տեսակետն են արտահայտել Ռուսաստանի իշխանությունների անարդար գործողությունների, ինչպես նաև այն բանի վերաբերյալ, թե Վկաների գործունեության վրա արգելք դնելը ինչ վատ հետևանքներ կունենա ոչ միայն Ռուսաստանի միջազգային համբավի, այլև վերջինիս քաղաքացիների կրոնի ազատության վրա։

  • Հայներ Բիլֆելթ. «Եթե Եհովայի վկաները ծայրահեղական են, ուրեմն բոլորս էլ ծայրահեղական ենք»։

    ՄԱԿ-ի Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով նախկին հատուկ զեկուցող

  • Ռիչարդ Քլեյթոն, թագավորական փաստաբան. «Սա ահավոր օրինակ է, թե ինչպես կարող է վատ օրենքը օգտագործվել ավելի վատ նպատակի համար»։

    Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան և Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում

  • Մասիմո Ինտրովինե. «Եհովայի վկաների և բռնության միջև միակ կապը այն է, որ նրանք բռնության զոհ են եղել»։

    Սոցիոլոգ և Ռասիզմի, այլատյացության, խտրականության դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ

  • Աննիկա Վիտհամար. «Եթե Եհովայի վկաները ծայրահեղական են, ուրեմն քրիստոնեական ուղղությունների մեծամասնությանը նույնպես կարելի է մեղադրել նույն բանում»։

    Կոպենհագենի համալսարանի կրոնագիտության և միջմշակութային ուսումնասիրության ֆակուլտետի դոցենտ, հետազոտությունների ղեկավար

  • Լյուդմիլա Ալեկսեևա. «Դա պարզապես սխալմունք չէ, կարծում եմ՝ դա հանցագործություն է»։

    Հելսինկյան խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար, Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ

  • Անատոլի Վասիլևիչ Պչելինցև. «Եկեք մեր ձայնը բարձրացնենք՝ ի պաշտպանություն Եհովայի վկաների»։

    «Կրոն և իրավունք» ամսագրի գլխավոր խմբագիր

  • Վլադիմիր Վասիլևիչ Ռյախովսկի. «Միշտ սկսվել է Եհովայի վկաներից, հետո տարածվել մյուսների վրա»։

    Ռուսաստանի նախագահին կից Քաղաքացիական հասարակության կայացման և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ

  • Մաքսիմ Շևչենկո. «Այս հայցով ոտնահարվում է խղճի ազատության հիմնարար սկզբունքները»։

    Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ

  • Դ-ր Հուբերտ Սայվերտ. «Եհովայի վկաների դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, որոնք ներկայացվել են բազմաթիվ դատական նիստերի ժամանակ, անհիմն են»։

    Լեյպցիգի կրոնագիտության ինստիտուտի պրոֆեսոր

  • Մերսեդես Մուրիլո Մունյոզ. «Պետությունը մեծ վստահությամբ է լցված այս կրոնական ուղղության նկատմամբ»։

    Խուան Կարլոս թագավորի անվան համալսարանի (Իսպանիա) եկեղեցական իրավունքի պրոֆեսոր

  • Կոնսուելո Մադրիգալ. «Ես ընդհանրապես չեմ կարծում, որ [Եհովայի վկաները] վտանգ են ներկայացնում»։

    Փաստաբան և Իսպանիայի նախկին գլխավոր դատախազը