Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Օրյոլում դատարանը շուտով կսկսի Դենիս Քրիստենսենի գործով դատաքննությունը

Օրյոլում դատարանը շուտով կսկսի Դենիս Քրիստենսենի գործով դատաքննությունը

2018թ. փետրվարի 19-ին տեղի կունենա Դենիս Քրիստենսենի գործով նախնական դատական նիստ։ Պրն Քրիստենսենը, որը Դանիայի քաղաքացի է և Եհովայի վկա, գտնվում է նախնական կալանքի տակ Օրյոլում (Ռուսաստան)՝ սկսած 2017թ. մայիսից, երբ նրան ձերբակալեցին։

2018թ. հունվարի 31-ին Օրյոլի մարզային դատախազի տեղակալը պրն Քրիստենսենի գործով 76 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն կազմեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.2 (1) հոդվածով, այն է՝ կազմակերպել ծայրահեղական ճանաչված կրոնական կազմակերպության գործունեությունը։ Այդ հանցագործության համար նախատեսվում է տասը տարվա ազատազրկում։

Պրն Քրիստենսենը նման հանցագործություն չի կատարել։ Նրան ձերբակալել են, երբ նա իր կնոջ և հավատակիցների հետ ներկա է եղել խաղաղ կրոնական հանդիպման։ Դատական նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 19-ին՝ ժամը 14։30-ին, Օրյոլի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանում։