ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ
2020 թ. փետրվարի 13-ին սպասվում է, որ կհրապարակվի եղբայր Միխայիլ և քույր Ելենա Պոպովների գործով դատավճիռը
2020 թ. փետրվարի 13-ին՝ հինգշաբթի, Վիլյուչինսկի քաղաքային դատարանը կհրապարակի Միխայիլ և Ելենա Պոպովների գործով դատավճիռը։ Ամուսինները ձերբակալվել էին 2018 թ. հուլիսի 30-ին Կամչատկայում և հետո ազատ արձակվել։ Նրանք մեղադրվում են «ծայրահեղական գործունեություն» ծավալելու մեջ։
Միխայիլն ու Ելենան Եհովային են ապավինում այս դժվար փորձությունը հաղթահարելիս։ Մենք վստահ ենք, որ նա կշարունակի «ապաստան և զորություն» լինել նրանց համար (Սաղմոս 46։1)։