Անցնել բովանդակությանը

Ալեքսանդր Իվշին

ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

63-ամյա Ալեքսանդր Իվշինը դատապարտվեց յոթուկես տարվա ազատազրկման

63-ամյա Ալեքսանդր Իվշինը դատապարտվեց յոթուկես տարվա ազատազրկման

Դատավճռի հրապարակում

2021 թ. փետրվարի 10-ին Կրասնոդար երկրամասի Աբինսկիի շրջանային դատարանը 63-ամյա Ալեքսանդր Իվշինին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման։ 2017 թ. արգելքից հետո այսքան երկար պատժաժամկետ դեռևս չէր նշանակվել։

Տվյալներ

Ալեքսանդր Իվշին

  • Ծնվել է 1957 թ. (Կատավ Իվանովսկ)

  • Կենսագրություն։ Նախքան թոշակի անցնելը աշխատել է որպես խառատ, փայտահատ և արդյունաբերական անվտանգության ինժեներ։ Ամուսնացել է 1974 թ.-ին։ Նա և իր կինը՝ Գալինան, ունեն երկու դուստր և ութ թոռ։

    Լուրջ հիվանդությունից հետո նա սկսեց մտածել կյանքի իմաստի մասին։ Մի գիշերվա ընթացքում Ալեքսանդրը կարդաց չորս Ավետարաններից երեքը, որից հետո սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մկրտվել է 1995 թ.-ին։

Դատական գործի պատմություն

Աբինսկում Եհովայի վկաների իրավական խնդիրները սկսվել են դեռևս 2015 թ.-ից։ Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը անվանվեց «ծայրահեղական» և լուծարվեց։ Դրանից հինգ տարի անց՝ 2020 թ. ապրիլի 23-ին, եղբայր Իվշինի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց տեսակապի միջոցով կրոնական ծառայություններ կազմակերպելու և Թագավորության երգերը երգելու «հանցանքների» մեջ։

Ալեքսանդրի և Գալինայի տան խուզարկությունից հետո սթրեսի պատճառով նրանց երկուսի մոտ էլ առաջացավ հիպերտոնիկ կրիզ։ Մի քանի ամիս անց առգրավեցին Ալեքսանդրի ավտոմեքենան։ Չնայած այս դժվարություններին՝ նա չի կորցնում իր դրական տրամադրվածությունը։ Դատարանին ուղղված իր վերջին ճառում նա ասաց. «Չեմ զարմանում, որ մեղադրյալ եմ այս գործում, քանի որ Հիսուսը նախազգուշացրել էր այդ մասին։ Մատթեոս 10։18-ում նա հետևյալն ասաց. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ»։ Հիսուսի խոսքերից ես չեմ վհատվում։ Ընդհակառակը՝ ուրախ եմ, քանի որ Ձեզ, հարգելի՛ դատարան, կարող եմ պատմել այն սքանչելի ապագայի մասին, որը սպասում է իրենց հոգևոր կարիքները գիտակցող բոլոր մարդկանց»։

Ալեքսանդրն ու Գալինան միանում են այն մեծ բանակին, որը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում վկայություն է տալիս։ Համոզված ենք, որ նրանք առատապես կօրհնվեն Եհովային իրենց ապավենը դարձնելու համար (Երեմիա 17։7