Անցնել բովանդակությանը

Վլադիմիր Բալաբկինը (մեջտեղում) ազատ արձակվելու օրը՝ իր կնոջ՝ Տատյանայի, ընկերների ու հարազատների հետ։ Նրանք հավաքվել են դատարանի շենքի դիմաց

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

71-ամյա եղբայր Վլադիմիր Բալաբկինը ազատ է արձակվել բանտից

71-ամյա եղբայր Վլադիմիր Բալաբկինը ազատ է արձակվել բանտից

2023 թ. դեկտեմբերի 19-ին եղբայր Վլադիմիր Բալաբկինը ազատ արձակվեց բանտից։ Չորս տարվա փոխարեն նա ազատազրկված մնաց երեք ամսից մի փոքր ավելի: Նա մեղավոր էր ճանաչվել և ազատազրկման դատապարտվել 2023 թ. սեպտեմբերին 13-ին։ Վլադիմիրը բողոքարկել էր դատարանի դատավճիռը։ Նրա բողոքարկումը քննելով՝ երեք դատավորները փոխել էին պատժամիջոցը. նրա պատիժը կրճատվել էր՝ չորս տարվա ազատազրկումից դառնալով մեկ տարվա պայմանական ազատազրկում։

Քրեական դատավարության ընթացքում Վլադիմիրը քաջաբար ասել էր. «Իմ հավատն ու համոզմունքները հիմնված են Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։ Այն օգնել է ինձ այնպիսի հատկություններ զարգացնել, որ մեր Արարիչն ուզում է տեսնել բոլոր մարդկանց մեջ, օրինակ՝ մեղմություն, բարություն, համբերություն և ինքնատիրապետում։ Դա մեծ օգուտներ է բերել թե՛ ինձ, թե՛ ընտանիքիս։ Ցանկանում եմ, որ բոլորը ծանոթանան Աստծու Խոսքին, քանի որ այն կարող է նրանց կյանքը դեպի լավը փոխել»։

Միանում ենք Վլադիմիրի ու նրա ընտանիքի ցնծությանը։ Մենք չենք դադարում հիշել նրանց, ովքեր դեռ բանտում են։ Վստահ ենք, որ Եհովան կվարձատրի այս դիմացկուն հավատակիցներին (Եբրայեցիներ 10։34