Անցնել բովանդակությանը

Վլադիմիր Սուվորովը իր կնոջ՝ Վալենտինայի հետ

ՀՈՒՆԻՍԻ 15, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

75-ամյա եղբայրը կրոնական հալածանքների է ենթարկվում Չելյաբինսկում

75-ամյա եղբայրը կրոնական հալածանքների է ենթարկվում Չելյաբինսկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժել է Վլադիմիրի բողոքը

2021 թ. հոկտեմբերի 15-ին Չելյաբինսկի շրջանային դատարանը մերժել է եղբայր Վլադիմիր Սուվորովի բողոքը։ Դատարանի սկզբնական վճիռը կմնա ուժի մեջ։

2021 թ. հուլիսի 1-ին Չելյաբինսկ քաղաքի Մետալուրգիչեսկի շրջանի դատարանը մեղավոր էր ճանաչել 75-ամյա Վլադիմիր Սուվորովին և դատապարտել վեց տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Վլադիմիր Սուվորով

  • Ծնվել է 1946 թ. (Չելյաբինսկ)

  • Կենսագրություն։ Աշխատել է որպես մեխանիկ և թատրոնի դերասան։ Նաև խորհրդային տարիներին եղել է մշակույթի տան փոխտնօրեն։ Սիրում է երգեր գրել և կիթառ նվագել։

    1973 թ. ամուսնացել է Վալենտինայի հետ։ 1993 թ. մկրտվել է և դարձել Եհովայի վկա։ Նրանց որդին՝ Իգորը, 2014 թ. մահացել է քաղցկեղից։

Դատական գործի պատմություն

2020 թ. հունվարի 16-ին Չելաբինսկում քրեական գործ հարուցվեց 75-ամյա Վլադիմիր Սուվորովի նկատմամբ։ Չելյաբինսկ մարզի քննիչը Վլադիմիրին մեղադրեց կրոնական ծառայություններ կազմակերպելու, այդ թվում՝ կրոնական երգեր երգելու, աղոթելու և աստվածաշնչյան քննարկումներ անցկացնելու մեջ։

2020 թ. փետրվարին սկսվեց Վլադիմիրի հարցաքննությունը։ Նրանից քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցրին։ 2020 թ. հունիսի 17-ին նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց։ Վլադիմիրն ասում է, որ այս անարդարություններն իր կյանքում եղած ամենամեծ փորձությունն էին, բայց նաև ավելացնում է. «Մեր Աստված Եհովան երբեք չի թողել մեզ.... Մենք ավելի ենք մտերմանում Եհովայի հետ։ Վալենտինան և ես զգում ենք Եհովայի աջակցությունը։ Նա քաջալերում, զորացնում և մխիթարում է մեզ մեր սիրելի հավատակիցների միջոցով, նույնիսկ նրանց, ովքեր մեր ժողովից չեն»։

2021 թ. մարտի 11-ին 73-ամյա Վալենտինան մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման այն նույն դատարանում, որտեղ քննվում է Վլադիմիրի գործը։ Նրանք երկուսն էլ վստահ են, որ Եհովան կշարունակի իրենց կողքին լինել և օգնել (Սաղմոս 118:6 a

a Եղբայր և քույր Սուվորովների հարցազրույցը կարող եք դիտել «2021 Կառավարիչ մարմնի հաշվետվություն (մաս 4)»-ում (10։02)։