ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
77-ամյա Վլադիմիր Ֆիլիպովին սպառնում է վեցուկես տարվա ազատազրկում
Դատավճռի հրապարակում
2021 թ. հունվարի 27-ին a Պրիմորիեի երկրամասի Նադեժդինսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Վլադիմիր Ֆիլիպովի գործով դատավճիռը։ Նրան սպառնում է վեցուկես տարվա ազատազրկում։
Տվյալներ
Վլադիմիր Ֆիլիպով
Ծնվել է 1943 թ. (Օկտյաբրսկի, Նովոսիբիրսկի մարզ)
Կենսագրություն։ Վլադիմիրի հայրը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նախքան նրա լույս աշխարհ գալը։ 1964 թ.-ին ավարտել է Տոմսկի հրետանային դպրոցը և ստացել է լեյտենանտի կոչում։ 1967 թ.-ին ամուսնացել է Լյուբովի հետ։ 27 տարի աշխատել է զինված ուժերում, այնուհետև թոշակի է անցել։
1994 թ.-ին նրա կինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կարճ ժամանակ անց նա նույնպես սկսեց ուսումնասիրել։ Հաջորդ տարի երկուսն էլ մկրտվեցին։
Դատական գործի պատմություն
2017 թ. օգոստոսին իշխանությունները սկսեցին գաղտնի ձայնագրել և տեսագրել եղբայր Ֆիլիպովին և Ռազդոլնոյե գյուղից մի քանի այլ եղբայրների։ Ամիսներ շարունակ նրանք գաղտնի ձայնագրել էին եղբայր Վլադիմիրի ելույթները և հարևանների հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցները։
2018 թ. հուլիսի 19-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները զինված ու դիմակավորված ներխուժեցին եղբայր Ֆիլիպովի տուն։ ԱԴԾ աշխատակիցները հարվածեցին 75-ամյա Վլադիմիրի դեմքին, ստիպեցին նրան գետնին պառկել, ձեռքերը կապեցին մեջքի հետևում և խուզարկեցին նրա բնակարանը։ Ֆիլիպովների տունը խուզարկվել է ևս երկու անգամ՝ 2019 թ. օգոստոսին և 2020 թ. հունվարին։ Երկրորդ խուզարկությունից հետո Վլադիմիրի դեմ քրեական գործեր հարուցվեցին։
Թող Եհովան շարունակի մեր հավատակիցներին ուժ և զորություն տալ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց հավատը և ուրախությունը (Եսայիա 40։29, 31)։
a Ենթակա է փոփոխման