Անցնել բովանդակությանը

Վասիլի Ռեզնիչենկո

ՄԱՐՏԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

78-ամյա Վասիլի Ռեզնիչենկոն մեղադրվում է «ծայրահեղական» գործունեությանը մասնակից լինելու մեջ

78-ամյա Վասիլի Ռեզնիչենկոն մեղադրվում է «ծայրահեղական» գործունեությանը մասնակից լինելու մեջ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վասիլի Ռեզնիչենկոյի բողոքը մերժվել է

2021 թ. հուլիսի 30-ին Ամուր մարզի դատարանը մերժել է Վասիլի Ռեզնիչենկոյի բողոքը։ Նա դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման, հետևաբար դեռ կմնա ազատության մեջ։

2021 թ. հունիսի 2-ին Ամուր մարզի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վասիլի Ռեզնիչենկոյին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Վասիլի Ռեզնիչենկո

  • Ծնվել է 1942 թ. (Մուրովկա, Պրիմորիեի երկրամաս)

  • Կենսագրություն։ Հինգ երեխաներից կրտսերն է։ Ձեռք է բերել տրակտորիստ-մեքենավարի, իսկ որոշ ժամանակ հետո‵ նավավարի և մեխանիկի մասնագիտություն։ Ծառայել է բանակում, որից հետո աշխատել է որպես նավավար, այնուհետև՝ նշանակվել նավապետ։ Արժանացել է «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» պատվավոր կոչմանը։

    1969 թ.-ին ամուսնացել է Վալենտինայի հետ։ Նրանք երեք որդի ունեն։ 1990-ականներին Վալենտինան աստվածաշնչյան ճշմարտություններն իմանալուց հետո դրանք հայտնել է իր ամուսնուն։ Երկրի առնչությամբ Աստծու նպատակն իմանալով՝ Վասիլին սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը և 1996 թ.-ին մկրտվել է։ 2016 թ.-ին նրա կինը մահացել է։

Դատական գործի պատմություն

2019 թ. մարտի 21-ին իրավապահ մարմինները խուզարկեցին Վասիլի Ռեզնիչենկոյի տունը։ Նրանք առգրավեցին նրա համակարգիչը, բջջային հեռախոսը և անձնական փաստաթղթերը։ Այդ ժամանակվանից Վասիլիի անունն ընդգրկվել է «ծայրահեղականների» դաշնային ցուցակում, նրան արգելել են քաղաքից բացակայել, և նրա բանկային հաշիվները սառեցրել են։

Վասիլին շարունակում է ապավինել Եհովային։ Ճիշտ տրամադրվածություն պահպանելու հարցում նրան օգնում է լավ հոգևոր գրաֆիկը, որը ներառում է Աստվածաշունչն ու օրվա խոսքը կանոնավոր ընթերցելը։ Նա նաև երախտապարտ է իր հավատակիցների սիրառատ աջակցության համար։

Վասիլին ասում է. «Խուզարկության և հարցաքննության հաջորդ օրը մեր ժողովի եղբայրներն ու քույրերն այցելեցին ինձ։ Նրանցից [ոմանց տունն] էլ էին խուզարկել։ Երկու օր անց էլ մոտակա քաղաքներից մի քանի եղբայրներ այցելեցին ինձ։ Նրանք իրենց ազատությունը կարող էին կորցնել դրա համար։ Շատ էի քաջալերվել։ Մինչև հիմա աչքերս արցունքներով են լցվում, երբ հիշում եմ նրանց այցելության մասին»։ Այնուհետև նա ավելացրեց. «Այս դեպքերը ամրացրին Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններս։ Հիմա ինձ ավելի մոտ եմ զգում նրան»։

Վասիլին ուժ ու մխիթարություն է գտել Եբրայեցիներ 13։5-ի խոսքերից։ Նա ասում է. «Վճռել եմ հետագայում էլ վստահել Եհովայի այս խոստմանը. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»»։ Մենք կասկած չունենք, որ Եհովան կշարունակի աջակցել մեր այն հավատակիցներին, որոնք հալածվում են իրենց հավատի համար։