Անցնել բովանդակությանը

Ելենա Սավելևա

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

80-ամյա նախկին ուսուցչուհու նկատմամբ հարուցվել է քրեական գործ

80-ամյա նախկին ուսուցչուհու նկատմամբ հարուցվել է քրեական գործ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց Ելենա Սաևելևայի բողոքը

2022 թ. փետրվարի 14-ին Տոմսկի մարզային դատարանը մերժեց քույր Սաևելևայի բողոքը։ Նա դեռևս կմնա ազատության մեջ։

Ժամանակագրություն

  1. Նոյեմբերի 17, 2021

    Տոմսկ մարզի Սևերսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Ելենա Սավելևային և նրա նկատմամբ նշանակեց չորս տարվա պայմանական ազատազրկում։ Քույրը չի կալանավորվի։ Ավելի վաղ դատախազը պահանջել էր նրա նկատմամբ նշանակել տուգանք 500 000 ռուբլու (7 198 դոլար) չափով։

  2. Հուլիսի 22, 2021

    Տեղի ունեցավ առաջին դատական նիստը։

  3. Մարտի 25, 2021

    Դատախազությունը քրեական գործ հարուցեց Ելենայի նկատմամբ։ Նա Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282.2 հոդվածով մեղադրվեց «ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու, դրան աջակցելու և ուրիշներին ներգրավելու մեջ»։

    Նրա դեմ ուղղված մեղադրանքները հիմնված են երկու կանանց ցուցմունքների վրա, որոնց Ելենան պատմել էր աստվածաշնչյան ճշմարտությունները։ Նրանցից մեկը ԱԴԾ գործակալ է եղել, իսկ մյուսը՝ Ռուսաստանի ազգային գվարդիայի աշխատակից։ Այս կանայք ձևացրել էին, թե հետաքրքրված են Աստվածաշնչով և գաղտնաբար ձայնագրել Ելենայի հետ իրենց խոսակցությունները։ Նրանք Ելենայի և նրա հավատակիցների մասին տեղեկությունները փոխանցել էին համապատասխան մարմիններին։

Տվյալներ

Մեզ շատ է ոգևորում Ելենայի՝ հավատարիմ մնալու վճռականությունը։ Մենք վստահ ենք, որ Եհովան հոգ է տանում բոլոր նրանց մասին, ովքեր «կողք կողքի պայքարում են բարի լուրի հավատի համար և բոլորովին չեն վախենում իրենց հակառակորդներից» (Փիլիպպեցիներ 1։27, 28