Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 31, 2023
ՍԵՆԵԳԱԼ

JW.ORG-ի տաղավարը՝ Սենեգալի միջազգային ցուցահանդեսին

JW.ORG-ի տաղավարը՝ Սենեգալի միջազգային ցուցահանդեսին

2022 թ. դեկտեմբերի 15-31-ը Եհովայի վկաները առաջին անգամ մասնակցեցին Դակարում (Սենեգալ) անցկացվող տարեկան միջազգային ցուցահանդեսին։ Այս անգամ ցուցահանդեսի 30-ամյակն էր։ Դրա ընթացքում ներկայացվեցին ձեռագործ աշխատանքներ, հանրային ծառայություններ և մշակութային առանձնահատկություններ։ Ցուցահանդեսին մասնակցեցին Աֆրիկայի տարբեր մասերից ու ողջ աշխարհից հարյուր հազարավոր մարդիկ։

Մեր եղբայրներն ու քույրերը տեղեկատվական տաղավար էին պատրաստել, որը ներկայացնում էր jw.org կայքի բովանդակությունը, մասնավորապես՝ ընտանեկան կյանքին առնչվող հրատարակությունները։ Քարոզիչները «Դարձիր Եհովայի ընկերը», «Անիմացիաներ» և «Ինչ են ասում հասակակիցներդ» շարքից տեսանյութեր էին ցուցադրում։

Այցելուներից ոմանք ծանոթ չէին մեր կայքին և հենց տաղավարում իրենց հեռախոսների միջոցով առաջին անգամ օգտվեցին դրանից։ Շատերը ապշել էին՝ իմանալով, որ jw.org-ը ավելի քան 1 000 լեզուներով օնլայն նյութեր է պարունակում, այդ թվում՝ բնիկների վոլոֆ լեզվով։ Ընդհանուր հաշվով՝ այցելուները ավելի քան 3 000 հրատարակություն վերցրին։

Այցելուներից մեկն ասաց. «Ցուցահանդեսի ընթացքում ամենակարևոր ակնթարթները ձեր տաղավարում անցկացրինք»։ Մեկ ուրիշն էլ նշեց. «Եթե լավագույն տաղավարի համար մրցանակ լիներ, դո՛ւք էիք հաղթելու»։

Եղբայր Մարտին Լոդը, ով մասնակցում էր տաղավարի հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, ասաց. «Մեծ ցնծություն էր հյուրընկալել տարբեր երկրներից եկած այցելուների։ Շատերը ի սրտե շնորհակալություն էին հայտնում՝ Աստվածաշնչից անվճար, գործնական տեղեկություն տրամադրելու համար»։

Ուրախ ենք, որ մեր մասնակցությունը դրական արդյունքներ է բերել։ Սա ևս մեկ հնարավորություն էր, որ Եհովայի ժողովուրդը օգնի մարդկանց ծանոթանալու Աստծու Խոսքում ամփոփված իմաստությանը (Առակներ 3։21, 22