Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ մի քույր խոսում է մեր տաղավարին մոտեցած մարդու հետ։ Մեջտեղում՝ Բելգրադի գրքի տոնավաճառի համալիրը, որտեղ տեղի ունեցավ այս միջազգային տոնավաճառը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2023
ՍԵՐԲԻԱ

Բելգրադի գրքի միջազգային տոնավաճառին բարի լուրը հասանելի ենք դարձնում բոլոր տարիքի մարդկանց

Բելգրադի գրքի միջազգային տոնավաճառին բարի լուրը հասանելի ենք դարձնում բոլոր տարիքի մարդկանց

2023 թ. հոկտեմբերի 21-29-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ գրքի 66-րդ միջազգային տոնավաճառը։ Այդ միջոցառմանը ներկա եղավ ավելի քան 190 000 մարդ։ Եհովայի վկաները մի տեղեկատվական տաղավար էին տեղադրել, որտեղ խոսվում էր Աստծու Խոսքի գործնական արժեքի մասին։ Ավելի քան 100 եղբայրներ ու քույրեր այցելուներին ցույց տվեցին, թե ինչպես Աստվածաշնչից գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները։

Միջին տարիքի մի կին մոտեցավ տաղավարին և ասաց մեր քրոջը, որ շատ հարցեր ունի Աստվածաշնչի վերաբերյալ։ Կինն անչափ ուրախ էր, որ վերջապես հանդիպել է մեկին, ով կօգնի գտնելու իր հարցերի պատասխանները։ Նրանք պայմանավորվեցին հետագայում շարունակել իրենց զրույցը։

Մի երիտասարդ վերցրեց «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկը։ Նա ասաց, որ թեև հավատում է Աստծուն, սակայն դժվարանում է հասկանալ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի նկարագրությունը։ Օրինակ՝ նրան հետաքրքիր էր, թե Աստվածաշունչը իսկապես սովորեցնում է, որ Աստված վեց օրում է ստեղծել ամեն ինչ։ Երիտասարդը շատ ուրախացավ, երբ Վկաները jw.org կայքից այդ հարցի մասին մի հոդված ցույց տվեցին իրեն։

«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին և 2-րդ հատորները գրավեցին երկու պատանի աղջիկների ուշադրությունը։ Նրանք շատ ոգևորվեցին, երբ իմացան, որ գրքում խոսվում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են իսկական ընկերներ գտնելը, դպրոցում լավ առաջադիմություն ունենալը, սիրահարվածության և սիրո միջև տարբերությունը։ Աղջիկներից մեկն ասաց. «Հրաշալի գրքեր են։ Անպայման կկարդամ»։

Երախտապարտ ենք Բելգրադում ապրող մեր եղբայրներին ու քույրերին գրքի տոնավաճառում կատարած իրենց տքնաջան աշխատանքի համար։ Թող Եհովան օրհնի նրանց, ովքեր «հրապարակորեն հռչակում են» իր անունը (Եբրայեցիներ 13։15