Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 3, 2024
ՍԵՐԲԻԱ

Սերբիայի հեռավոր տարածքներում հատուկ քարոզարշավը աննախադեպ արդյունքներ է բերում

Սերբիայի հեռավոր տարածքներում հատուկ քարոզարշավը աննախադեպ արդյունքներ է բերում

2024 թ. մայիսի 17-26-ը Սերբիայից և Չեռնոգորիայից ավելի քան 600 եղբայրներ ու քույրեր մասնակցեցին Սերբիայի մի քանի մեկուսի շրջաններում անցկացված հատուկ քարոզարշավի։ 20 տարուց ավելի էր՝ Եհովայի վկաները ֆիզիկական մասնակցությամբ քարոզարշավ չէին անցկացրել այդ տարածքներում։ Մոտ 1,5 միլիոն մարդ՝ Սերբիայի բնակչության մեկ քառորդը, ապրում է հեռավոր տարածքներում, ուր մեր եղբայրներն ու քույրերը չեն կարողանում կանոնավոր այցելել։ Ուշագրավ է, որ քարոզարշավի ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրության մոտ 1 800 հայտ ներկայացվեց։

Բելի Պոտոկ քաղաքում մի կին, ով հաճելի զրույց ունեցավ Վկաների հետ, զանգահարեց իր հարևաններից մի քանիսին ու ասաց. «Մարդիկ են գալիս, որ խոսեն Աստծուց ու Աստվածաշնչից։ Ուշադիր կլսեք նրանց»։ Գյուղի ամենավերջին տանը ապրող մի կին անհամբեր սպասում էր Վկաների գալուն։ Նա ոգևորված ողջունեց նրանց և ներս հրավիրեց։ Կինն ասաց, որ նախկինում ներկա է եղել Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին, ու մեծ հաճույքով համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

Երկու քույրեր Տրգովիշտե գյուղում զրուցում են մի տարեց կնոջ հետ

Սմեդերևսկա Պալանկա քաղաքում երկու Վկաներ քարոզում էին գրականության ցուցատախտակով, երբ Ռադոմիր անունով մի տղամարդ մոտեցավ նրանց։ Նա ասաց, որ շատ ուրախ է իր քաղաքում աստվածավախ մարդկանց տեսնել։ Ապա հարցուփորձ արեց ցուցատախտակի վրա նշված Աստվածաշնչի անվճար ուսումնասիրության մասին։ Մեր եղբայրները բացատրեցին, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրության մեր ինտերակտիվ դասընթացը։ Ռադոմիրը ուրախությամբ ընդունեց ուսումնասիրության առաջարկը։

Այս հատուկ քարոզարշավը մեծ օրհնություն էր թե՛ Սերբիայի մեր հավատակիցների, թե՛ ճշմարտության ծարավ մարդկանց համար (Հովհաննես 7։37