Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 22, 2017
ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ

Մահացու սողանքներ՝ Սիեռա Լեոնեում

Մահացու սողանքներ՝ Սիեռա Լեոնեում

2017թ. օգոստոսի 14-ի առավոտյան Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում տեղի ունեցած ջրհեղեղն ու սողանքները մեծ վնաս պատճառեցին խանութներին, ճանապարհներին ու տներին։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ զոհվել է ավելի քան 400 մարդ, և մոտ 600 մարդ անհետ կորած է համարվում։ Ըստ օդերևութաբանների՝ կրկին սպասվում են անձրևներ, ուստի իշխանությունները մտավախություն ունեն, որ ավելի շատ ավերածություններ կլինեն։

Սիեռա Լեոնեի մասնաճյուղը տեղեկացնում է, որ այս աղետի հետևանքով ոչ մի Եհովայի վկա չի զոհվել և վնասվածք չի ստացել։ Սակայն Վկաների երկու ընտանիք ստիպված լքել են իրենց տները։ Տեղի ժողովի երեցները հոգևոր աջակցություն են ցույց տալիս իրենց հավատակիցներին։ Բացի դրանից, այդ երեցները անվտանգության նկատառումներով ցուցումներ են տալիս, թե ջրհեղեղի կրկնման դեպքում ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000

Սիեռա Լեոնե: Քոլին Աթթիք, +232-76-67-90-75