Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 14, 2019
ՍԼՈՎԱԿԻԱ

Առաջին տարածաշրջանային համաժողովը՝ գնչուերենով (Արևելյան Սլովակիա)

Առաջին տարածաշրջանային համաժողովը՝ գնչուերենով (Արևելյան Սլովակիա)

19 մկրտության թեկնածուներից մեկը՝ մկրտվելիս

2019 թ. հուլիսի 20–21-ը «Միխալովցե» ձմեռային մարզադաշտում մեր եղբայրներն անցկացրին առաջին գնչուերեն տարածաշրջանային համաժողովը Սլովակիայում։ Կրճատված ծրագրի ներկաների բարձրագույն թիվը 1 276 էր։ Ընդհանուր առմամբ մկրտվեց 19 մարդ։

Եղբայրներն ու քույրերը համաժողով եկել էին չորս երկրներից՝ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից և Ուկրաինայից։ Ներկաների համար ամենաոգևորիչն այն էր, որ նրանք իրենց մայրենի լեզվով կարողացան դիտել «Հովսիայի պատմությունը. սիրիր Եհովային, ատիր չարը» լիամետրաժ վիդեոբեմադրությունը։

Համաժողովը տեղի ունեցավ ընդամենը հինգ տարի անց այն բանից հետո, երբ 2014 թ. նոյեմբերին Սլովակիայում կազմավորվեց առաջին գնչուերեն ժողովը։ Ներկայումս Չեխիա-Սլովակիայի մասնաճյուղի տարածքում կան գնչուերեն 9 ժողովներ, 10 խմբեր և 14 նախախմբեր։

Ձմեռային մարզադաշտի տնօրեն Պետեր Տիրպակը ասում է. «Հրաշալի էր Եհովայի վկաների հետ համագործակցելը։ Դուք միշտ ձեր խոսքի տերն եք եղել։ Ուրախ կլինենք ձեզ կրկին տեսնել այստեղ»։

Իսկ համաժողովի ծրագրի վերակացուն՝ Պետեր Վարգան, նշեց. «Ես երբեք նման համաժողով չեմ տեսել։ Մեր սիրելի գնչուախոս եղբայրների և քույրերի համար սա իսկապես պատմական աստվածապետական իրադարձություն էր։ Վերջին երգից հետո նրանք գրկախառնվում էին, թեև նախկինում երբեք իրար չէին տեսել։ Շատերի աչքերը արցունքով էին լցված»։

Ուրախ ենք, որ Սլովակիայում կան 1 010 գնչուախոս քարոզիչներ։ Այս համաժողովների ժամանակ պարզ երևում է Եհովայի ժողովրդի մեջ տիրող անկեղծ եղբայրական սերը (Հովհաննես 13:34, 35