Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 2, 2023
ՍԼՈՎԱԿԻԱ

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել գնչուերենով (արևելյան Սլովակիա)

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել գնչուերենով (արևելյան Սլովակիա)

2023 թ. մայիսի 27-ին Չեխիա-Սլովակիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Յարոսլավ Սեկելան հայտարարեց, որ գնչուերենով (արևելյան Սլովակիա) լույս է տեսել «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Աստվածաշնչի այս գիրքը լույս տեսավ արևելյան Սլովակիայի Միխալովցե քաղաքում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ։ Միջոցառման բոլոր ներկաները ստացան գրքի տպագիր օրինակները։ Այն նաև հասանելի դարձավ էլեկտրոնային ձևաչափով։

Գնչուերենի (արևելյան Սլովակիա) թարգմանչական գրասենյակը՝ Կոշիցեում (Սլովակիա)

Գնչուերենը այնպիսի լեզուների շարքում է, ինչպիսիք են բենգալերենը, հինդին և փենջաբին։ Բնակություն հաստատելով տարբեր շրջաններում՝ գնչուները տեղի լեզուներից մեծ թվով բառեր են փոխառել։ Այդ պատճառով արևելյան Սլովակիայի գնչուերենի բարբառի բառապաշարը շատ բազմազան է։ Թարգմանչական խումբը նախագծի ընթացքում հաշվի է առել այս բազմազանությունը։

Գնչուերենով (արևելյան Սլովակիա) առկա է Աստվածաշնչի մեկ այլ թարգմանություն, սակայն այնտեղ Աստծու անունը փոխարինված է «օ Ռաջ» և «օ Դել» արտահայտություններով, որոնք նշանակում են «Տեր» և «Աստված»։ Բացի այդ՝ մի շարք համարների ձևակերպումը փոփոխված է, ինչի պատճառով ընթերցողների համար դժվար է ըմբռնել սկզբնական միտքը։ Սակայն «Մատթեոս» գրքի այս թարգմանությունը պարունակում է Եհովայի անունը և գրված է հասկանալի լեզվով։

Այս նախագծի վրա աշխատած թարգմանիչներից մեկն ասում է. «Շատ կարևոր է, որ Աստվածաշնչի թարգմանությունը ճշգրտությամբ փոխանցի Աստծու ուղերձը, որպեսզի մարդիկ ճանաչեն ու սիրեն նրան»։

Մեկ այլ թարգմանիչ էլ նշում է. «Քանի որ գնչուները հաճախ են խտրականության զոհ դառնում, Մատթեոս 10։31-ը կարող է հատկապես մխիթարական լինել նրանց համար։ Այն հիշեցնում է, որ Եհովան նկատում է նույնիսկ ճնճղուկներին, որոնք աստվածաշնչյան ժամանակներում մարդկանց համար չնչին արժողություն ունեին։ Մենք Եհովայի համար ճնճղուկներից ավելի թանկ ենք»։

Վստահ ենք, որ այս թարգմանությունը կօգնի ընթերցողներին շարունակել սովորել Եհովայի մասին և հավաստիանալ իրենց հանդեպ նրա սիրո ու հոգատարության մեջ (1 Պետրոս 5։7