Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2021
ՍԼՈՎԵՆԻԱ

Վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել սլովեներեն

Վերանայված «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել սլովեներեն

2021 թ. դեկտեմբերի 18-ին «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակը լույս տեսավ սլովեներեն։ Այս մասին նախապես տեսագրված ծրագրում հայտարարեց Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը։ Ծրագրի հեռարձակումը դիտեց 2 000 մարդ։ Աստվածաշունչը լույս տեսավ էլեկտրոնային ձևաչափով, տպագիրը հասանելի կլինի ավելի ուշ։

Առաջին անգամ Աստվածաշունչը սլովեներեն թարգմանվել է 1584 թ.-ին. այն կոչվել է «Դալմատինի Աստվածաշունչ»։ Պահպանվել է այս Աստվածաշնչի ընդամենը 80 օրինակ, և դրանցից մեկը գտնվում է Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Ուորվիք, Նյու Յորք, ԱՄՆ) գործող թանգարանում։

1925 թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը՝ Ֆրանց Բրենդը, սկսեց քարոզել իր աշխատավայրում՝ Սլովենիայի Մարիբոր քաղաքում գտնվող մի գեղեցկության սրահում։ Հենց այդ տարի մարդկանց մի փոքր խումբ սկսեց կանոնավոր հավաքվել և ուսումնասիրել Աստծու Խոսքը։ 1930 թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները գրասենյակ բացեցին, որպեսզի կազմակերպեն երկրում անցկացվող Աստվածաշնչի կրթական գործունեությունը։ 2009 թ. հիշարժան տարի էր եղբայրների համար, քանի որ այդ տարի Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Սեմյուել Հերդը Լյուբլյանա քաղաքում տեղի ունեցած մարզային համաժողովի ժամանակ հայտարարեց սլովեներեն «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդող տարիների ընթացքում Եհովայի վկաները Սլովենիայում մեծ հալածանքներ էին կրում սկզբում նացիստների, հետո արդեն տեղի իշխանությունների պատճառով։ Այդ տարիներին շատ եղբայրներ են ձերբակալվել, ոմանք նույնիսկ մահապատժի ենթարկվել։ Սակայն 1953 թ.-ից իրավիճակը ավելի բարենպաստ դարձավ, քանի որ իշխանությունը պաշտոնապես ճանաչեց Եհովայի վկաներին և նրանց կրոնի ազատությունը։ Այժմ Սլովենիայում ծառայում է 1 757 քարոզիչ։

Թարգմանչական խումբը աշխատում է Սլովենիայի Բեթելում, որը գտնվում է Կամնիկ քաղաքում

Վստահ ենք, որ Սլովենիայի մեր հավատակիցները համաձայն կլինեն եղբայր Լյոշի խոսքերի հետ. «Հմտացեք այս նոր Աստվածաշունչը օգտագործելու մեջ և բացահայտեք դրա մեջ պարփակված ուժը.... Սլովեներեն «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված տարբերակի լույսընծայումը կօգնի ձեզ ամուր բռնել «հավատարիմ խոսքը»» (Տիտոս 1։9