Անցնել բովանդակությանը

Եղբայրները ճամփեզրին փոխադրամիջոցի են սպասում, որպեսզի անվտանգ վայր տեղափոխվեն

ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2024
ՍՈՒԴԱՆ

Սուդանի հավատակիցները ստիպված են կրկին փախչել

Սուդանի հավատակիցները ստիպված են կրկին փախչել

Վադ Մեդանիից փախչելիս եղբայրները պատգարակի վրա տանում են հիվանդ հավատակցին

2023 թ. դեկտեմբերի 15-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում երկու զինված խմբավորումների միջև ընթացող բախումները հասան երկրի երկրորդ ամենամեծ քաղաք՝ Վադ Մեդանի։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր jw.org կայքում, երբ 2023 թ. ապրիլին Խարթումում սկսվեց հակամարտությունը, մեր հավատակիցներից շատերը ապահով փախան Վադ Մեդանի, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 170 կմ (106 մղոն) հարավ-արևելք։ Այժմ այդ հավատակիցներից ավելի քան 150-ը ստիպված է կրկին փախչել՝ բռնարարքների զոհ չդառնալու համար։

Տուժած հավատակիցներ

  • Հավատակիցներից ոչ ոք չի զոհվել կամ վնասվածքներ ստացել։

  • Առնվազն 158 քարոզիչ տարհանվել է։ Ոմանք ապահով փախել են հարևան քաղաքներ կամ երկրներ։

  • 10 եղբայրներ ու քույրեր և նրանց ոչ Վկա հարազատները մնացել են Վադ Մեդանի քաղաքում։

Օգնություն աղետից տուժածներին

  • Շրջանային վերակացուները և տեղի երեցները հոգևորապես աջակցում են տուժածներին։

  • Սուդանում և հարևան երկրներում կազմավորվել են աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ, որպեսզի շարունակեն կոորդինացնել տուժածներին աջակցելու և հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և կացարան տրամադրելու գործը։

Վադ Մեդանիի համաժողովում մկրտված յոթ քարոզիչները՝ մարտերի բռնկումից օրեր առաջ

Ուշագրավ է, որ Վադ Մեդանիում մարտերը սկսվելուց մեկ շաբաթ առաջ Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղը կազմակերպեց, որպեսզի տարհանված հավատակիցները արաբերենով դիտեն 2023 թ. «Համբերատար եղեք» տարածաշրջանային համաժողովի տեսագրությունը։ Մոտ 200 ներկաներից 145-ը այն եղբայրներն ու քույրերն էին, ովքեր փախչել են Խարթումի ջարդերից։ Շատերն արտահայտեցին իրենց երախտագիտությունը ժամանակահարմար հոգևոր սննդի համար։ Ներկաներին հատկապես քաջալերեց «Եհովային հանձնիր քո ճանապարհը» վիդեոբեմադրությունը, որում ներկայացված է իրենց հանգամանքներին շատ նման մի իրավիճակ։ Բացի այդ՝ համաժողովին մկրտվեց յոթ հոգի։

Աղոթում ենք, որ Սուդանի մեր հավատակիցները շարունակեն դիմանալ այս ծանր հանգամանքներին։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ Եհովան «կդադարեցնի պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9