Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 2021
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Վենեսուելական ժեստերի լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի երկու գիրք

Վենեսուելական ժեստերի լեզվով լույս է տեսել Աստվածաշնչի երկու գիրք

2021 թ. հոկտեմբերի 30-ին վենեսուելական ժեստերի լեզվով լույս տեսան Աստվածաշնչի «Մատթեոս» և «Հովհաննես» գրքերը։ Նախօրոք տեսագրված հատուկ ծրագրի հեռարձակումը դիտեցին ավելի քան 2 200 քույրեր և եղբայրներ։ Աստվածաշնչի գրքերի լույսընծայման մասին հայտարարեց Վենեսուելայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Միգել Գիյեն։ 2006 թ.-ից սկսած՝ վենեսուելական ժեստերի լեզվով թարգմանվել է մոտ 7 000 աստվածաշնչյան համար, սակայն այս իրադարձությունը աննախադեպ էր, քանի որ առաջին անգամն էր, որ աստվածաշնչյան ամբողջական գրքեր լույս տեսան։

Թարգմանչական գրասենյակի ներսում

«Նոր աշխարհ թարգմանության» վրա աշխատող թիմը որոշեց սկսել Մատթեոսի և Հովհաննեսի Ավետարաններից, քանի որ դրանք գրված են պատմողական ոճով, և հեշտ է թարգմանելը։

Ժեստերի լեզվով առաջին ժողովը կազմավորվել է 2003 թ.-ին Վենեսուելայի արևմուտքում գտնվող Կաբիմաս քաղաքում։ Իսկ այսօր ժեստերի լեզվով կա 53 ժողով, որոնցում ծառայում են 1 204 քարոզիչներ։ Վենեսուելայում բնակվող խուլ մարդկանցից շատերը մեծ ցանկություն ունեն սովորելու Աստվածաշնչի մասին, սակայն դժվարանում են հասկանալ իսպանական ժեստերի լեզուն, որը բավականին տարբերվում է վենեսուելականից։

Շրջանային վերակացուներից մեկը ասում է. «Մի խուլ մարդ պատմում էր, որ գտել էր իսպաներեն Աստվածաշունչ և որոշել էր կարդալ այն, սակայն կարդացածից ոչինչ չէր հասկացել։ Օգնության համար նա սկսել էր աղոթել Աստծուն.... Մի օր, երբ նրան ասել էին, որ կարող է Աստվածաշնչի մասին սովորել վենեսուելական ժեստերի լեզվով, նա անմիջապես սկսել էր ուսումնասիրել Աստվածաշունչը»։

Այս նախագծի վրա 10 ամիս աշխատել են վեց թարգմանիչներ։ Նրանք համագործակցել են երկրի տարբեր մասերից յոթ խուլ եղբայրների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է հասկանալի թարգմանություն՝ չնայած լեզվական տարբերություններին։

COVID-19 համավարակի պատճառով թարգմանիչները ստիպված են աշխատել տարբեր վայրերից և կապ հաստատել տեսակապի միջոցով։ Բացի այդ՝ ինտերնետ կապը կայուն չէ, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում։ Թարգմանիչներից մեկն ասաց. «Գործը հեշտ չէր, բայց Եհովան օգնեց հաղթահարել դժվարությունները»։

Մենք աղոթում ենք, որ Վենեսուելայի մեր եղբայրներն ու քույրերը առավելագույնս օգուտ քաղեն Աստծու Խոսքից, որը նման է զտված արծաթի (Սաղմոս 12։6