Անցնել բովանդակությանը

Վենեսուելայի մեր եղբայրներն ու քույրերը հոգևորապես ամուր են մնում՝ ներկա լինելով աստվածապետական միջոցառումներին և մասնակցելով քարոզչական ծառայությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 2018
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Թարմ տեղեկություններ Վենեսուելայից. չնայած վատթարացող իրավիճակին՝ Եհովայի վկաների հավատը չի սասանվում

Թարմ տեղեկություններ Վենեսուելայից. չնայած վատթարացող իրավիճակին՝ Եհովայի վկաների հավատը չի սասանվում

Վենեսուելայում չդադարող տնտեսական ճգնաժամը շարունակում է անդրադառնալ մեր եղբայրների ու քույրերի վրա։ Ամեն շաբաթ այդ երկրի մասնաճյուղը տեղեկություններ է ստանում ոճրագործությունների զոհ դարձած քարոզիչների մասին։ Բացի այդ, կողոպտվել են բազմաթիվ Թագավորության սրահներ։ Երկրում արձանագրվել է հիպերարժեզրկում, և մեր եղբայրները սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների կարիք ունեն։ 2013 թ.-ից ի վեր 20 000-ից ավելի քարոզիչներ փախել են այլ երկրներ, այդ թվում՝ Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Իսպանիա, Իտալիա, Կոլումբիա, Միացյալ Նահանգներ, Չիլի, Պերու և Պորտուգալիա։ a Չնայած այս ծանր հանգամանքներին՝ մոտ 140 000 Եհովայի վկաներ, ովքեր մնացել են Վենեսուելայում, ակտիվորեն զբաղված են հոգևոր գործունեությամբ։

Վենեսուելայի մասնաճյուղը շարունակում է կազմակերպել մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները ողջ երկրով։ Ներկայումս գործում է 60 կոմիտե, որոնց գլխավոր նպատակը եղբայրներին ու քույրերին սննդամթերք բաշխելն է։ Մինչ օրս այդ երկրի մասնաճյուղը Բրազիլիայի մասնաճյուղի աջակցությամբ հարյուրավոր տոննա նվիրաբերված սնունդ է բաժանել 1 497 ժողովներում ծառայող 64 000-ից ավելի քարոզիչների։

Մասնաճյուղը նաև շարունակում է հոգ տանել եղբայրների ու քույրերի հոգևոր կարիքների մասին։ Այս ամառ ողջ երկրով անցկացվեցին «Քա՛ջ եղիր» խորագրով 122 տարածաշրջանային համաժողովներ, որոնցից վերջինը ավարտվեց 2018 թ. սեպտեմբերի 2-ին։ Համաժողովները հոգևոր լիցք տվեցին եղբայրներին ու քույրերին, ինչը նրանց այդքան անհրաժեշտ էր։ Նրանցից շատերը եկել էին համաժողով՝ չնայած ֆինանսական լուրջ դժվարություններին։

Վենեսուելայի Վկաները աստվածաշնչյան լուրով ակտիվորեն մխիթարում են իրենց դառնացած համաերկրացիներին։ Ներկայումս քարոզիչները ամեն ամիս անցկացնում են գրեթե 200 000 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Նաև աճ է գրանցվել ժողովի հանդիպումներ այցելող նոր անհատների թվում, և 7 259 անհատներ մկրտվել են։

Այս դրական արդյունքները ցույց են տալիս, որ Աստծու ոգին զորացնում է Վենեսուելայի մեր հավատակիցներին։ Մենք աղոթում ենք, որ նրանք շարունակեն ապավինել Եհովային, մինչև որ նրա Թագավորությունը վերջ դնի ներկայիս բոլոր նեղություններին (Առակներ 3:5, 6

Վենեսուելայում տիրող իրավիճակի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար դիտեք «Վենեսուելա. հավատ և սեր ծանր ժամանակներում» տեսանյութը։

a Տնտեսական, հասարակական կամ քաղաքական ճգնաժամի ժամանակ յուրաքանչյուր քարոզիչ ինքը պետք է որոշի՝ փախչել երկրից, թե ոչ։ Կազմակերպությունը չի խրախուսում քարոզիչներին մնալ կամ հեռանալ (Գաղատացիներ 6:5