Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 6, 2019
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

Թարմ տեղեկություններ Վենեսուելայից։ Հոգևոր գործունեությունն ընդլայնվում է՝ չնայած դժվար իրավիճակին

Թարմ տեղեկություններ Վենեսուելայից։ Հոգևոր գործունեությունն ընդլայնվում է՝ չնայած դժվար իրավիճակին

Վենեսուելայում շարունակվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Մարդիկ մեծ դժվարությամբ են հայթայթում սննդամթերք, ջուր, վառելիք և դեղորայք, քանի որ դրանք սահմանափակ քանակով են մատակարարվում և շատ թանկ արժեն։ Հաճախակի հոսանքազրկման հետևանքով խաթարվում է սառնարանների աշխատանքը, ինչը ավելի է խորացնում պարենային ճգնաժամը։ Բացի այդ, չեն դադարում հանցագործությունները։

Չնայած այս դժվար պայմաններին՝ Վենեսուելայի ավելի քան 136 500 քարոզիչները շարունակում են եռանդորեն մասնակցել ծառայությանը։ Օրինակ՝ թեև 2019 թ. հունվարին քարոզիչների թիվը, նախորդ տարվա հետ համեմատած, 7 000-ով պակաս էր, նրանք 90 000-ով ավելի շատ ժամ տրամադրեցին քարոզչական ծառայությանը։ 2019 թ. ապրիլին Վկաները անցկացրին 195 600-ից ավելի Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ռահվիրաների թիվը գերազանցեց 30 000-ը։ Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի կապակցությամբ կազմակերպված համաշխարհային հատուկ քարոզարշավի ժամանակ ենթառահվիրաների թիվը հասավ 20 400-ի։ Անշուշտ, նրանց ջանքերը նպաստեցին, որ գրեթե 471 000 մարդ ներկա լինի Հիշատակի երեկոյին, ինչը քարոզիչների թվից երեք անգամ ավելի է։ Բացի այդ, շատերն են հաճախում ժողովի հանդիպումներին։ Դա մասամբ պայմանավորված է այն բանով, որ մեր եղբայրները չեն դադարում աստվածաշնչյան լուրը հայտնել նրանց, ովքեր վստահելի լուծում են փնտրում իրենց խնդիրների համար։

Վենեսուելայի մասնաճյուղը շարունակում է մարդասիրական օգնություն կազմակերպել մեր հավատակիցներին անհրաժեշտ սննդամթերք տրամադրելու նպատակով։ Հարևան մասնաճյուղերի և համաշխարհային գործի համար արվող առատաձեռն նվիրաբերությունների շնորհիվ Վենեսուելայի մասնաճյուղը ամեն ամիս 1 595 ժողովներում ծառայող 75 000 քարոզիչներին բաշխում է հարյուրավոր տոննա սննդամթերք։

Թեև Վենեսուելայի մեր եղբայրները բազմաթիվ դժվարությունների են բախվում, մենք քաջալերվում ենք՝ տեսնելով, որ նրանք շարունակում են «ցնծալ Եհովայով, ուրախանալ իրենց փրկության Աստծով» (Ամբակում 3։17, 18