Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 23, 2020
ՎՐԱՍՏԱՆ

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել վրացերենով

Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել վրացերենով

2020 թ. հունիսի 21-ին՝ հատուկ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ տեսակապի միջոցով, վրացերենով լույս ընծայվեց վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Լույսընծայման մասին հայտարարությունն արեց Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը նախապես ձայնագրված ելույթում։ Ծրագրին միացել էին 19 521 հոգի։ Վերանայված թարգմանության էլեկտրոնային տարբերակը լույսընծայումից անմիջապես հետո jw.org կայքում հասանելի էր բեռնելու համար։

Վրացերեն Աստվածաշունչը վերանայելու նախագիծը չորս տարի տևեց։ Թարգմանչական խմբի անդամներից մեկը հետևյալն ասաց. «Պարզ լեզվի շնորհիվ տեքստը հասկանալի է բոլոր տարիքի մարդկանց։ Հուսով եմ, որ ընտանիքները հաճույք կստանան, երբ միասին ուսումնասիրեն այն»։

Մեկ ուրիշ թարգմանիչ նշում է. «Մեր նպատակն էր տեքստը դյուրըմբռնելի դարձնել բոլոր ընթերցողների համար»։

Մենք համոզված ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք օգտվում են այս ճշգրիտ և պարզ թարգմանությունից, երախտապարտ կլինեն Եհովային սիրո այս դրսևորման համար (Հակոբոս 1։17