ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 2018
ՎՐԱՍՏԱՆ
Թբիլիսիում տեղի ունեցավ առաջին հատուկ համաժողովը
Վրաստանի եղբայրներն ու քույրերը ջերմ ընդունելության արժանացրին 18 երկրներից ժամանած իրենց հավատակիցներին, որոնք եկել էին՝ ներկա լինելու 2018 թ. հուլիսի 20–22-ը մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունենալիք «Քա՛ջ եղիր» հատուկ համաժողովին։ Աստվածապետական այս միջոցառումը, որն առաջին անգամ էր անցկացվում Վրաստանում, ուշագրավ էր մատուցված հարուստ հոգևոր սնունդով և հյուրերի հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությամբ։ Բացի այդ, պատվիրակներին ներկայացվեց այդ երկրի հարուստ և ինքնատիպ մշակույթն ու երկարամյա պատմությունը։
Համաժողովը անցկացվեց Թբիլիսիի Օլիմպիական պալատում։ Ներկաների բարձրագույն թիվը 7 002 էր։ Ծրագիրը հեռարձակվեց ողջ երկրով՝ գրեթե 80 վայրերում, և ընդհանուր առմամբ այն լսեց 21 500-ից ավելի մարդ։ Համաժողովի ուշագրավ իրադարձություններից էր 208 նոր եղբայրների և քույրերի մկրտությունը։
Բացի հոգևոր ծրագրից՝ պատվիրակները ծանոթացան վրացական մշակույթին։ Տեղի Վկաները այցելուների համար էթնիկական պարեր և երաժշտություն կատարեցին, հյուրասիրեցին ազգային կերակրատեսակներ և շրջայցեր կազմակերպեցին հին Թբիլիսիում։
Վրաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Թամազ Խուցիշվիլին ասում է. «Մեր երկրում ոչ միշտ ենք ունեցել կրոնի ազատություն։ Սակայն այս անգամ տեղի իշխանությունների թույլտվությամբ մենք անցկացրինք այս խաղաղ միջոցառումը։ Այսքան շատ հավատակիցների այստեղ հյուրընկալելը անմոռանալի իրադարձություն էր» (Հռոմեացիներ 15:7)։
2018 թ. հուլիսի 20–22-ը Օլիմպիական պալատում տեղի ունեցած հատուկ համաժողովին ներկաների բարձրագույն թիվը 7 002 էր։ Բացի այդ, երկրի տարբեր վայրերում 14 912 հոգի ծրագիրը դիտեց ուղիղ միացմամբ։
Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացնում էր յուրաքանչյուր օրվա եզրափակիչ ելույթը։
Համաժողովի ուշագրավ իրադարձություններից էր 208 նոր եղբայրների և քույրերի մկրտությունը։ Մկրտության այս լողավազանը դրված էր Օլիմպիական պալատի մաս կազմող բնական ժայռի մոտ։
Գրեթե 80 վայրերում մարդիկ ուղիղ միացմամբ դիտում էին ծրագիրը։
Վրացի քույրերը դիմավորում են այլ երկրից ժամանած մի պատվիրակի։ Նրանցից մեկի գլխին ոչխարի բրդից կարված գլխարկ է, որը սովորաբար կրում են Վրաստանի լեռնային շրջաններում բնակվողները։
Հուլիսի 17-ին և 18-ին Մուխրանի դղյակի մոտ (գտնվում է Մուխրանի գյուղում՝ Թբիլիսիից ոչ հեռու) հիասքանչ ծրագիր կազմակերպվեց, որի ընթացքում կենդանի կատարմամբ ներկայացվեցին վրացական ժողովրդական երաժշտությունն ու պարը։ Ցույց տրվեց նաև Վրաստանում աստվածապետական պատմության վերաբերյալ երկու տեսանյութ։
Տեղի Վկաները «Աջարուլի» են պարում (այս անվանումը ծագել է Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Սև ծովի մոտ գտնվող Աջարիա երկրամասի անվանումից)։ Այդ տարածքին բնորոշ վառ տարազները ավելի էին գեղեցկացնում պարը։
Եղբայրները երգեցողության հին վրացական (պոլիֆոնիկ) ոճով ժողովրդական երգ են երգում։