Անցնել բովանդակությանը

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 2013
ՏԱՆԶԱՆԻԱ

Տանզանիայի բարձրագույն դատարանը պաշտպանել է Վկա աշակերտների իրավունքները

Տանզանիայի բարձրագույն դատարանը պաշտպանել է Վկա աշակերտների իրավունքները

ԴԱՐ ԷՍ-ՍԱԼԱՄ, Տանզանիա։ 2013թ. հուլիսի 12-ին Տանզանիայի վերաքննիչ դատարանը՝ երկրի բարձրագույն ատյանը, միաձայն ընդունեց, որ Մբեա քաղաքի դպրոցներում ոտնահարվել է 127 աշակերտների դավանանքի ազատությունը։ Նրանց հեռացրել են դպրոցից կամ պատժել, երբ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել են երգել ազգային հիմնը։

2007թ.-ին Շիկուլայի անվան դպրոցից հեռացվել են 5 Վկա աշակերտ, որոնք հրաժարվել են երգել ազգային հիմնը։ Այդ նույն պատճառով Մբեայի տարրական և միջնակարգ դպրոցներում պատժել են 122 Վկա երեխաների։ Այս 127 աշակերտները բողոքել են կրթության նախարարությանը և վարչապետին։ Սակայն իրենց բողոքը անպատասխան է մնացել։ Ուստի իրենց իրավունքները պաշտպանելու համար նրանք դիմել են Տանզանիայի բարձր դատարանին՝ երկրի երկրորդ բարձրագույն ատյանին։ Բարձր դատարանը թիկունք կանգնեց Վկաներին դպրոցից հեռացնելու որոշմանը, սակայն այդ վճիռը միաձայն չէր։ Հետևաբար, 2010-ի դեկտեմբերի 2-ին Վկաները դիմեցին Վերաքննիչ դատարանին։ Վերջինս բարձր դատարանի վճիռը և դրա հետևանքները անվավեր հայտարարեց։

Զադոկ Մվաիպվիսին՝ Տանզանիայում Եհովայի վկաների խոսնակը, ասաց. «Մենք ուրախ ենք, որ դատարանը նման վճիռ կայացրեց՝ դրանով իսկ պաշտպանելով այս երեխաների իրավունքը՝ ունենալու համոզմունքների հիմնավորմամբ իրենց դիրքորոշումը։ Այս հաղթանակը վավերացնում է ոչ միայն Եհովայի վկաների այլև Տանզանիայի բոլոր քաղաքացիների դավանանքի ազատության սահմանադրական իրավունքը»։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Տանզանիա։ Զադոկ Մվաիպվիսի, հեռ. +255 22 2650592